ԱԶԱՏԱՄՈՒՏԻ ԵՎ ԱՅԳԵՀՈՎԻՏԻ ԻՄՓԱՔԹ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՂՈԹՔՈՎ

«Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Ազատամուտ, Խաշթառակ, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերդ, Կողբ, Նոյեմբերյան համայնքերում գործում են ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ երիտասարդական ակումբները, որոնք պարբերաբար իրականացնում եմ համայնքային ծրագրեր։
Ահավասիկ Ազատամուտի և Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբները կազմակերպել են հնգօրյա բակային ճամբար։

Կազմակերպիչների հրավերով միջոցառման բացման արարողությանը ներկա էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Սրբազան Հայրը, Վորլդ Վիժնի Իջևանի տարածքային ծրագրի երիտասարդական ծրագրերի պատասխանատու Կարեն Ծովյանի ուղեկցությամբ, այցելեց Այգեհովիտ և Ազատամուտ համայնքներ, հանդիպեց ճամբարի մասնակիցներին, իր աղոթք-բարեմաղթանքը հղեց միջոցառման կազմակերպիչներին և ճամբարականներին:

Հանդիպման ընթացքում երեխաները հետաքրքիր հարցադրումներ արեցին իրենց թեմի առաջնորդին, Սրբազանն էլ իր հերթին հետաքրքիր պատմություններ պատմեց նրանց:
Ճամբարի մեկնարկը մասնակիցներն ընդունեցին մեծ խանդավառությամբ:

Translate »