Արիստակես վարդապետ ԱյվազյանՀաղարծին վանքի վանահայր

Արիստակես վարդապետ Այվազյան (Ավազանի անվամբ Մկրտիչ)

Արիստակես վարդապետ Այվազյանը ծնվել է 1974թ. Սեպտեմբերի 6-ին Վրաստանի Հանրապետության Ախլցիխե քաղաքում:

1981-1991 թթ. սովորել է Ախլցիխեի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:

1991-1992թթ. ուսանել է Մայր Աթոռ Սւորբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1998թ. ձեռամբ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998-1999թթ ծառայել է Մայր Աթոռ Սւորբ Էջմիածնի Գանձատուն-թանգարանում՝ որպես էքսկուրսավար:

1999-2001թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերի Արարատի N զորամասում՝ իբրև հոգևոր սպասավոր:

2000թ. պաշտպանել է <<Ոսպնակերի պատարագի մեկնությունը>> թեմայով ավարտաառը:

2000թ. Նոյեմբերին ձեռամբ Գերաշնորհ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2001-2003թթ. ուսանել է Գերմանիայի Այխշտետ կաթոլիկ համալսարանում:

2003-2007 թթ ծառայել է Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգ և Բավարիայի հայ համայնքներում՝ որպես հոգևոր հովիվ:

2007-2009թթ. հոգևոր ծառայությւոնը շարունակել է Սաքսոնյա-Անհալտի հայ համայնքում:

2010թ. փետրվարին նշանակվել է Շողակաթ վանքի վանահայր:

2010թ. Մարտի 10-ից նշանակվել է Հաղարծին վանքի վանահայր:

2014թ. մարտին Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է <<Կյուրեղ Ալեքսանդրացին հայ մատենագրության մեջ>> թեմայով վարդապետական թեզ և ձեռամբ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ստացել է վարդապետական աստիճան:

Հեղինակ է մի շարք կրոնական հոդվածների:

Translate »