Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցում իրենց ուսուցչության վկայականներն ստացան Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները:

Տավուշի թեմի «Մեկ համայնք,մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում ավարտվեց Կիրակնօրյա ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ այդ վկայականները հանձնվեցին Տավուշի ամենատարբեր վանքերում:

Ապրված ու պատմված, դարերի աղոթքներն իրենց պատերի մեջ խտացրած վանքերում այդ վկայականների հանձնումը խիստ խորհրդանշական էր:

Դարեր շարունակ Տավուշի վանքերը եղել են դպրության, կրթության կենտրոններ:

Տավուշի թեմի մի շարք համայնքներում արդեն իսկ բացվել են կիրակնօրյա դպրոցներ, նոր ուսումնական տարվանից սկսած այդ դպրոցները կսկսեն նաև իրենց քրիստոնեական առաքելությունը Տավուշի սահմանապահ գյուղերում:

 Տավուշի թեմի այս կարևոր իրադարձությանը նեկա էին նաև Իսպանիայի հայ երիտասարդները, Կանադայի թեմում ծառայող բարեշնորհ Իվան Սարկավագը, կանադահայ բարերարներ:

Translate »