Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը:
Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ:

Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանայնը: Բագրատ Սրբազանը նաև օրհնեց եկեղեցում ներկա գտնվող զինվորներին՝ խնդրելով սրբի բարեխոսությունը նրանց համար, որպեսզի կարողանան ամուր ու անառիկ պահել մեր Հայրենիքի սահմանները:

«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13)

ջրանիշ 222DSC 1055
Aperture: 3.5
Camera: NIKON D3300
Iso: 800
Orientation: 1
« of 4 »
Translate »