ՀԵՀԵՄ ՀԱՎԱՔԻ ՇՈՒՐՋ 400 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇ՝ ՀԱՂԱՐԾԻՆ

Աշխարհի 20 երկրից ժամանած ավելի քան 400 երիտասարդների «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրով հավաքի 4-րդ օրը մասնկաիցներն այցելեցին Տավուշ՝ Հաղարծնի վանական համալիր, այնուհետև Դիլիջանի Ամֆիթատրոնում վայելեցին «Վերջին արքան» ներկայացումը:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրկաբաց ընդունեց ՀԵՀԵՄ հավաքի մասնակիցներին, իսկ ՏաՀույսի երիտասարդները, ովքեր նույնպես մասնակցում էին հավաքին, մասնակիցներին ներկայացրին Հաղարծնի պատմությունը:

Translate »