ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանում կիրակնօրյա դպրոցների սաները մեկօրյա ճամբարի էին՝ արդեն երկրորդ անգամ։
Տավուշի թեմի երիտասարդների ջանքերով բնության գրկում էին հավաքվել Իջևանի 1-ին, 3-րդ և 5-րդ կիրակնօրյա դպրոցների երեխաները՝ ծանոթանալու, խաղալու, քրիստոնեական դասի ու միասին հաճելի ժամանակ անցկացնելու։

Աստվածաշնչյան դասի պատմությունները Սամուելի ու Եղիա մարգարեի մասին էին․ մանուկներն այս պատմությունների միջոցով սերտում էին լռության ու լսելու պատգամը։

Օրվա ընթացքում ճամբարականներին այցելեցին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սիմեոն, Տեր Թորգոմ և Տեր Արշավիր քահանաները։ Հագեցած օրվա գեղեցիկ մասերից մեկն էլ նրանց հետ շփումն ու հոգևոր զրույցներն էին։

37078682 1840968346213096 6716824943905996800 o
37078682 1840968346213096 6716824943905996800 o
« 1 of 15 »

Մեկօրյա ճամբարի արկածները՝ նաև տեսանյութով․

Translate »