Երիտասարդաց միություն

 

2015.09.20 Haghartsin, zhoghov 2

Տավուշի թեմի երիտասարդաց միությունն ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած երիտասարդական հավաքի ընթացքում՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ու թեմի հոգևոր սպասավորների խնամքի ներքո: Անդրանիկ հավաքում ձևավորվել է միության Կենտրոնական խորհուրդը, Կենտրոնական խորհրդի երիտասարդներն ընդգրկված են բոլոր տարածաշրջաններից:

Իր ստեղծման օրվանից Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ներգրավված է  թեմի բազմաթիվ ծրագրերում, իր գործունեության 2 տարվա ընթացքում նախաձեռնել ու կազմակերպում է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը։

Translate »