Տավուշի թեմ

Թեմի պատմությունը
2010թ. դեկտեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ Կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքները առանձնացել են Գուգարաց թեմի կազմից և հռչակվել որպես Տավուշի թեմ` առաջնորդանիստ Իջևան քաղաքով:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Գոհություն և փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ամենախնամ օրհնության ներքո զորացնում և պայծառացնում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` տերունապատվեր սպասավորությամբ հովվելու մեր ժողովրդին և առաջնորդելու Աստվածճանաչության ճշմարիտ ճանապարհով: Մեր Եկեղեցու դարավոր առաքելությունն արդյունավորվել է հոգևորականաց նախանձախնդիր ծառայությամբ, բարեպաշտ ժողովրդի հավատավոր ընթացքով, նոր թեմերի և համայնքների հիմնումով, եկեղեցական-վարչական կառույցների ազգաշահ գործունեությամբ:
Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաև եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը: Մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր առաքելության արգասավորման, եկեղեցավարչական գործունեության առավել լավ կազմակերպման, հոգևոր սպասավորների ծառայության կանոնակարգման և տարածքային վերատեսչությունը արդյունավոր իրականացնելու համար Հայրապետական այսու Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջևան քաղաքով»:
Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:
2012թ. մայիսի 20-ից Հայրապետական տնօրինությամբ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:
2015թ. հուլիսի 20-ից Հայրապետական տնօրինությամբ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ազատվել է Տավուշի թեմի առաջնորդի պարտականություններից և նոր առաջնորդ է նշանակվել Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Առաջնորդարան
Տավուշի թեմի առաջնորդարանը ներառում է հետևյալ բաժիններն իրենց ենթակառուցվածքներով`
1. Քարտուղարություն
2. Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
3. Երիտասարդաց գրասենյակ
4. Տեղեկատվական բաժին
5. Սոցիալական բաժին
6. Տնտեսական բաժին

Տարածաշրջաններ և եկեղեցիներ
Տավուշի թեմն ընդգրկում է հետևյալ տարածաշրջանները` իրենց եկեղեցիներով.

Իջևանի տարածաշրջան
1. Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի – ք. Իջևան
2. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի – ք. Իջևան
3. Մակարավանք – գ. Աչաջուր
4. Սուրբ Գրիգոր եկեղեցի – գ. Գանձաքար
5. Սուրբ Աստվածածին մատուռ – գ. Կիրանց
6. Սուրբ Գևորգ եկեղեցի- գ. Լուսաձոր
7. Սուրբ Դավիթ եկեղեցի- գ. Խաշթառակ
8. Մորո Ձորո վանք – գ. Լուսահովիտ
9. Սուրբ Վարդան Զորավար մատուռ- գ. Ակնաղբյուր
10. Սուրբ Աստվածածին եկեղեցի- գ. Դիտավան
11. Սուրբ Աստվածածին մատուռ – գ. Սարիգյուղ
12. Սուրբ Խաչ մատուռ – գ. Սևքար
13. Սուրբ Գևորգ եկեղեցի- գ. Բերքաբեր
14. Սուրբ Հեղինե եկեղեցի- գ. Ենոքավան
15. Սուրբ Աստվածածին մատուռ – գ. Ծաղկավան

Դիլիջանի տարածաշրջան
1. Հաղարծին վանք
2. Գոշավանք – գ. Գոշ
3. Աղավնավանք – գ. Աղավնավանք
4. Սուրբ Խաչ եկեղեցի – ք. Դիլիջան

Բերդի տարածաշրջան
1. Սուրբ Հովհաննես եկեղեցի – ք. Բերդ
2. Սուրբ Աստվածածին եկեղեցի – գ. Մովսես
3. Սուրբ Աստվածածին եկեղեցի– գ. Տավուշ
4. Սուրբ Հովհաննես մատուռ– գ․ Վերին Կարմիրաղբյուր

Նոյեմբերյանի տարածաշրջան
1. Սուրբ Սարգիս եկեղեցի – ք. Նոյեմբերյան
2. Սուրբ Աննա եկեղեցի – ք. Նոյեմբերյան
3. Սուրբ Հովհաննես եկեղեցի – գ. Կողբ
4. Սուրբ Գայանե մատուռ – գ. Ոսկեվան
5. Սուրբ Աննա եկեղեցի – գ. Բագրատաշեն
6. Սուրբ Գրիգոր մատուռ – գ. Բարեկամավան
7. Սուրբ Աստվածածին եկելեցի – գ. Կոթի

Շրջաններ և հովվություններ

Իջևանի շրջան (1 քաղաք, 19 գյուղ, 4 վանք)
1. Սուրբ Ներսես Շնորհալի․ Իջևանի հովվություն –Տեր Սիմեոն քահանա Առաքելյան
/Գանձաքար, Ազատամուտ, Խաշթառակ, Լուսահովիտ, Ծռվիզի վանք, Կայան, Վազաշեն, Այգեհովիտ, Դիտավան/
2. Սուրբ Ամենափրկիչ․ Իջևանի հովվություն – Տեր Թորգոմ քահանա Մարգարյան
/Գետահովիտ, Ենոքավան,Լաստիվեր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Սարիգյուղ, Սևքար/
3. Մակարավանքի հովվություն – Տեր Արշավիր քահանա Ասատրյան
/Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց, Կիրանց վանք, Աճարկուտ, Բերքաբեր/

Դիլիջանի շրջան (1 քաղաք, 6 գյուղ, 2 վանք)
1. Հաղարծին վանք –  Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
2. Դիլիջանի հովվություն- Տեր Շավարշ քահանա Սիմոնյան
3. Գոշավանքի հովվություն-Տեր Սեդրակ քահանա Աղասյան
/Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հաղարծին, Թեղուտ, Հովք/

Բերդի շրջան (1 քաղաք, 16 գյուղ, 1 վանք)
1. Բերդի հովվություն –Տեր Արամ քահանա Միրզոյան
/Բերդ, Չինչին, Իծաքար, Նավուր, Ն. Կարմիրաղբյուր, Թովուզ, Այգեպար, Պառավաքար, Ծաղկավան, Վարագավան, Նոր Վարագավանք/
2. Մովսեսի հովվություն – Տեր Աբել քահանա Քարտաշյան
/Այգեձոր, Չինարի, Չորաթան, Արծվաբերդ, Վ. Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես/

Նոյեմբերյանի շրջան (2 քաղաք, 16 գյուղ)
1. Նոյեմբերյանի հովվություն – Տեր Սմբատ քահանա Աբրահամյան
/Նոյեմբերյան, Ջուջևան, Բարեկամավան, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի/
2. Կողբի հովվություն – Տեր Հրայր քահանա Բեջանյան
/Կողբ, Դովեղ, Արճիս, Լճկաձոր, Այրում, Հաղթանակ, Զորական, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան/

Translate »