ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԷԻՆ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

նրա անունը կրող ռազմամարզական վարժարանի սաներն ուխտագնացություն կատարեցին Գոշավանք։

Գոշավանքում նրանք մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որը մատուցեց Դիլիջանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։ Վարժարանի սաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով նույնպես ներկա էր Սուրբ Պատարագին։

Նշենք նաև, որ ռազմամարզական վարժարանի տղաները Գոշավանքում էին վարժարանի տնօրինության և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջնորդությամբ։

24058828_1733128923663706_4054075149936004932_n
24058828_1733128923663706_4054075149936004932_n
« 1 of 8 »
Translate »