ՏԱՀՈՒՅՍԻ «ԱՐԵՎԻԿ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

«Մշակույթը, որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի նախաձեռնությամբ, որն իրականանում է Եվրամիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտոնի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու ազգային մշակույթի արժեքներին:

Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան հայ ազգային կերպարվեստի պատմությանը, հայ և համաշխարհային հայտնի նկարիչների ստեղծագործություններին և կենսագրության ուշագրավ դրվագներին:

Այցելության մասնակիցներին էին ինչպես Արևիկցիները, այնպես էլ սոցիալական կենտրոնի ուսուցիչներն ու պատասխանատուները:
Ներկա էր նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանը:

Մեր երախտիքն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին այս ուշագրավ և ուսանելի միջոցառումը կազմակերպելու համար:

35838304 1820195934957004 3134269564125184 n
35838304 1820195934957004 3134269564125184 n
« 1 of 18 »

 

Translate »