Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը Սենիկ) 

Ծնվել է 1985թ. փետրվարի 23-ինԱրարատի մարզի փոքր Վեդի գյուղում:

1991-2001 թթ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում:

2002-2008թթ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2007թ ձեռնադրվել է սարկավագ՝ձեռամբ գերաշնորհ տեր Մարկոս եպսկ. Հովհաննիսյանի:

2008թ մայիսին գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ <<Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կյանքն ու գործունեությունը>> թեմայով և ստացել մագիստրոսի կոչում:

2008թ սեպտեմբերին հոգևոր ծառայության է կոչվել Մայր Աթոռի <<Էջմիածին>> պաշտոնական ամսագրի խմբագրությունում:

2008թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մաքսային գրասենյակի պատասխանատու:

2010թ. մայիսին հոգևոր ծառայությունն իրականացրել է ՀՀ Զինված Ուժերում՝ որպես հոգևոր սպասավոր Կապան քաղաքի N զորամասում, ապա Քարվաճառի N զորամասում: 2010թ հոկտեմբերին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ գերաշնորհ Տեր եպսկ Մկրտիչ Պռոշյանի:

2011թ հոկտոմբորի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի N1162 հրամանագրով պարգևարտվել է Վազգեն Սարգսյան գերատեսչական մեդալով:

2012թ. մայիսի 11-ին նշանակվել է Մայր Աթոռ Սւորբ Էջմիածնի Հյուրընկալության սենյակի պատասխանատու:

2013թ. փետրվարին նշանակվել է Տավուշի թեմի Սուրբ Մակարավանքի  վանահայր:

2013-2016թթ հոգևոր ծառայությանը զուգահեռ դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Հայ եկեղեցու պատմություն և կրոնների պատմություն առարկաները:

2014թ Իջևան ՀԸ-ում վարել է <<Աստվածաշնչի ուսուցումը մանուկների համար>> հաղորդաշար

2014թ հոգտեմբերի 31-ին նշանակվել է Իջևանի տարածաշրջանի հովվության հոգևոր հովիվ

2014թ դեկկեմբերի 18-ին նշանակվել է Հաղարծին վանքի լուսարարապետ:

2015թ. օգոստոսի 10-ին նշանակվել է Տավուշի թեմի փոխառաջնորդ:

2015թ հուլիսի 15-ին Արտաշատի սահմանապահ N 2392 զորամասի հրամանատարության կողմից պարգևարտրվել է սահմանօ պահպանման 60-րդ տարեդարձին նվիրված մեդալով:

2016թ հունվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան N5 հրամանով պարգևատրվել է <<Դրաստամատ Կանայան>> մեդալով:

2016թ հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ՝ <<Մակարավանքը հիմնադրման օրից մինչև մեր օրերը>> թեմայով,, և ձեռամբ գերաշնորհ Տեր Արշակ եպսկ Խաչատրյանի, ստացել է Վարդապետի աստիճան:

2016թ Նոյեմբերի 1-ին նշանակվել է նաև Գոշավանքի վանահայր:

Հրատրակել է բազմաթիվ կրոնական հոդվածներ

<<Հաղարծին վանական համալիր>> Աշխատությունը,

<<Սրբալույս մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում>> գրքույկը:

Ստացել է պարգևներ զորամասերից, համալսարանից և Տավուշի թեմում գործող մի շարք ՀԿ-ներից:

16864488 1629112334065366 1980666675530145143 ջրանիշ
16864488 1629112334065366 1980666675530145143 ջրանիշ
Orientation: 1
« 1 of 5 »
Translate »