ՏՈՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ՎԿԱՆԵՐԻ

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյանի՝ սրբի անունը կրող եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին Տավուշի տարբեր տարածաշրջանների հոգևոր հայրերը, ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետը, ավագանու անդամներ, զինվորականներ, ուխտավորներ այլ բնակավայրերից։

Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ժողովրդի մեջ նա կոչվել է «խնդրակատար»՝ հոգուց ու սրտից բխած բոլոր խնդրանքների կատարող ու բարեխոս։

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու դեմ դիմաց՝ մի քանի կիլոմետրի վրա է գտնվում 5-րդ դարի Սուրբ Սարգիս վանքը․ այստեղ են պահվել սրբի մասունքները։ Մեսրոպ Մաշտոցի հիմնած այս վանքը գերության մեջ է՝ դուրս մեր երկրի այժմյան սահմաններից։ Այս տարածաշրջանը յուրահատուկ է հենց այն առումով, որ այս վայրերը ուղղակիորեն եղել են սրբի մասունքների անցած ճանապարհը, այստեղ դարերով որպես մեծագույն սուրբ հայտնի է եղել հենց Սուրբ Սարգիսը։

Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, և հավարտ Սուրբ Պատարագի Բագրատ Սրբազանը կատարեց երիտասարդների օրհնության կարգ՝ նրանց կյանքերում սրբի բարեխոսությունն ու Աստծո առաջնորդությունը խնդրելով։

26992048 1755916564718275 5461583263825601587 n
26992048 1755916564718275 5461583263825601587 n
« 1 of 25 »

 

 

 

 

Translate »