Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր՝ հունիսի 20-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում բացվեց «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառը:
Տոնավաճառի կազմակերպիչը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունն է:
Վերջինիս հրավերով էլ, այսօր Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եղավ տոնավաճառում, զրուցեց մասնակից երիտասարդների հետ և հաճելի ու հետաքրքիր զրույցի ընթացքում երիտասարդներին ներկայացրեց իր կյանքի ուղին:

Տոնավաճառի ընթացքում կլինեն ցուցահանդեսներ՝ տարբեր կազմակերպությունների կողմից, կկազմակերպվեն հանդիպումներ հաջողության հասած մարդկանց հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձով:
Կլինեն պրակտիկ խորհրդատվական դասընթացներ՝ երիտասարդներին ուղղորդելու, կողմնորոշելու, ոգեշնչելու և ապագան կերտելու համար:
Տոնավաճառը երիտասարդներին հնարավորթյուն կտա որոշակի տեղեկատվություն ստանալ տարբեր կազմակերպությունների մասին, կապեր ստեղծել և ավելի լայն հնարավություններ ձեռք բերել:

 

Translate »