Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան

«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու, ապաշխարելու, զղջալու, արտասվելու, լացելու և ուրախանալու, ձեռք մեկնելու և վեր բարձրացնելու։ Այսինքն՝ մեր կյանքի բոլոր դրվագներում մենք անպատասխանատու վերաբերմունք չենք կարող ունենալ, այդպիսի կոչում մենք չունենք։ Մեր բոլոր գործողությունները, միտքը, ապրումը, զգացումը, ամենապարզ՝ բարևելու գործողությունից մինչև ամենավեհ գաղափարները մեր մտքի մեջ պետք է լինի մեր՝ հավիտենականության կոչված լինելը։ Այնտեղից պետք է բխեն մեր գործողությունները։ Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի):

 

Translate »