Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները Սուրբ Մակարավանքում ստացան ուսուցչության վկայականներ:

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների դպրոցների ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Տավուշի վանքերում, Իջևանի տարածաշրջանի ուսուցիչները այդ վկայականներն ստացան Սուրբ Մակարավանքում:

Մեր հայրերի ու պապերի խտացած աղոթքի ու հոգևոր գիտության մթնոլորտում ուսուցիչներն ուխտեցին լինել ոչ միայն մանկավարժ, այլև առաքյալ, ովքեր քրիստոնեական ոգով կսնեն ու կդաստիարակեն սահմանամերձ մարզի մանուկներին:

Միջոցառմանը ներկա էին Մադրիդի հայկական համայնքում ծառայող Շնորհք աբեղա Սարգսյանն իր երիտասարդների հետ, ինչպես նաև Կանադայից ժամանած հայ բարերաներ Սոսի Մանուկյանը, տեր և տիկին Հայկ և Շաքե Մաջարյանները:

Իր հայրական օրհնությամբ ուսուցիչների բեղմնավոր ու առաքելական գործունեությունն օրհնեց Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Translate »