Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Խորհուրդ խորինն» ու այլ հոգևոր մեղեդիներ Խաչատուր Տարոնացու գերեզմանի մոտ. Հաղարծնում էր «Սաղմոսերգու» երգչախումբը

Հաղարծնի շաբաթ հոգևոր – մշակութային շաբաթ միջոցառման շրջանակներում օգոստոսի 15-ին Հաղարծնում ելույթ ունեցավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը:

Խաչատուր Տանոնացու գերեզմանի մոտ հնչեց հենց Հաղարծնում նրա կողմից գրված «Խորհուրդ խորին» շարականը, որն առա այսօր երգվում է Սուրբ Պատարագի սկզբում:

Սա միտված է ցույց տալու, որ այն հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, որի մասին խոսվում է, միայն անցյալ ու պատմություն չի կարող լինել: Հաղարծնում հնչող հոգևոր երաժշտության հնչյունները գալիս են ապացուցելու այդ ժառանգության կենսականությունն ու շարունակականությունը:

Translate »