Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծինն ավետեց Քրիստոսի Ծնունդը. Ճրագալույցի եպիսկոպոսական Սուրբ Պատարագ վանքում

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16):

Հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Հաղարծին վանքում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը: Հատկանշական է Ճրագալույցի Պատարագի մատուցումը հենց Հաղարծնում, որը դարեր ի վեր եղել է մեր լուսավորության կարևոր կենտրոններից մեկը: Հաղարծին վանքի անդորրը խարսխվում է հազարավոր աղոթքների ուժով, քրիստոնեական դարավոր տաճարը Սուրբ Ծննդյան լույսերի ծովերի մեջ էր։

Խաչատուր Տարոնացու, Սմբատ և Գագիկ արքայազունների շիրիմների մոտից Աստվածային լույսի խորհուրդը կրող ճրագները կրկին ավետեցին բոլորին Փրկչի ծննդյան մասին: Խորհրդանշական էր, որ Ճրագալույցի լույսերը Հաղարծնի վանքից լուսավորեցին ամբողջ Տավուշ աշխարհը:

Translate »