Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. «Աստծո ինչքա՜ն օրհնություն կա Սրբազանի գործունեության մեջ» Կարինե Գադուկյան, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն

Մի քանի գործոն է, որ անպայման է դարձնում մեր՝ ամեն տարի Հաղարծին այցելությունը: Նախ՝ հոգևոր մթնոլորտն է, որ այստեղ տիրում է, հետո՝ Բագրատ Սրբազանի անձն է, որը մեզ համար Հայ եկեղեցում առանձին կանգնած հոգևորականի կերպար է: Ամբողջ տարին ես մեծ ուշադրությամբ հետևում եմ բոլոր այն նախաձեռնություններին, որ մեծ սիրով, նվիրումով, խանդավառությամբ Տավուշի մարզում անում է նա: Աստծո ինչքա՜ն օրհնություն կա Սրբազանի գործունեության մեջ: Այս ամենադժվար պայմաններում չի հիասթափվում, կարծես թե ավելի զորանում է:

Այս շաբաթը շատ երիտասարդական է, տարբերվող է հայաստանյան իրականության մեջ: Պահապան զարգացման հիմնադրամի նախաձեռնությունը տեսանք, միանգամից հոգուս դիպավ: Միշտ կա այն մտահոգությունը, թե ինչպես են երեխաներն ապրում այդ կրակոցների տակ: Մեր աղոթքն է, որ Աստված մեր Սրբազանին առողջություն, երկար տարիների կյանք տա, որ ծաղկի Տավուշը:

Հայաստանն ինքնին բացառիկ է, Աստծո օրհնած երկիր է: Այսպիսի ծրագրեր շատ են պետք, որ մեր ժողովուրդն ինքը սկսի մեր հողը սիրել, իր ապագան կապի բացառապես Հայաստանի հետ, հասկանա, որ այս երկրին հայ մարդը պետք է տեր լինի:

Translate »