Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. Հանդիսավոր բացում

Այսօր Հաղարծնի շաբաթի պաշտոնական բացում էր:
«Տավուշն ավելին է, քան պարզապես սահմանում պատահած դեպքերը: Մենք ուզում ենք մեր ներքին հոգևոր կյանքը, մեր մշակութային ժառանգության հարստությունն ու գեղեցկությունը փոխանցել մեր երիտասարդների՝ մեր նոր սերնդի միջոցով: Երբ հայտարարում ենք, որ Տավուշը բացառիկ է, դա ընկալում ենք որպես մի երկար ճանապարհ. կյանք ստեղծող մարդկանց բացառիկության գործընթաց». Բագրատ Սրբազան

Հաղարծնում հոգևոր երաժշտությունը խառնվեց երկնային պաշտամունքին. Հաղարծնի շաբաթը մեկնարկեց Հայաստանի կամերային երգչախմբի ելույթով: (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու հոգևոր երաժշտության ապրեցնող հնչյունները:

Ինչպես խնկի անուշ բույրը, խառնվելով օդի հետ, այն դարձնում է քաղցրահամ և անուշահոտ, այսպես և հոգևոր երաժշտության ելևէջները, խառնվելով մեր հոգու հետ, այն դարձնում են անուշաբույր և աստվածահաճո:
Բագրատ Սրբազանի խոսքերով՝ Հաղարծնի վանքին ավելի շքեղ, աղոթական ու փառաբանական ընծայում չէր կարող լինել, քան այս ելույթը:

Translate »