Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. «Մեզ համար մեծ պատիվ համարեցինք անպայման գալ, հասնել Հաղարծին» Կարեն Դուրգարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր

Հաղարծինն այն վայրն է, որտեղ ես 5 տարեկանից եմ եկել: Եթե սուտ չասեմ, շատ հաճախ եմ եղել այս վայրում: Փորձում եմ այնպես անել, որ իմ բոլոր բարեկամները, ովքեր գալիս են Հայաստան և ովքեր իմ շրջապատում են, բոլորն այցելեն վանական համալիր: Հնարավոր չէ բացատրել, թե ինչ ուժ կա այստեղ: Ինձ համար ամենակարևոր սրբավայրերից մեկն է, ամեն տարի պիտի հաճախեմ: Ե՛վ իմ երեխաներին եմ միշտ այստեղ բերում, և՛ իմ բարեկամներին: Հիմա մենք 15 հոգանոց խմբով ենք ու մեզ համար մեծ պատիվ համարեցինք անպայման գալ, հասնել Հաղարծին: Տեսնում եմ, ինչ ակտիվ երիտասարդություն կա այստեղ, առիթն օգտագործելով պետք է երիտասարդներին շնորհակալություն հայտնեմ, ովքեր առանց քննարկման այստեղ են և ուրախանում են:

Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար հոգևոր հովիվը շատ կարևոր է: Տավուշի հոգևոր հովիվը նույնպես բացառիկ մարդկանցից է, ով ամեն ինչ անում է ի սրտե ու բարությամբ: Անում է ամեն ինչ շատ ճշգրիտ: Երբ ամեն բնագավառում հայ մարդը պրոֆեսիոնալ է, իսկ ես Սրբազանին (նկատի ունի Բագրատ Սրբազանին-խմբ) պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ համարում, ում խոսքը կարևոր է: Այնպես որ ինձ համար շատ գնահատելի է ու ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդ մարդուն գիտեմ:

Translate »