Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. Նորակոչիկների երդման արարողություն

Այսօր առավոտյան Հաղարծնում զինվորական երդման արարողություն էր. նորակոչիկները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և հանուն նրա չխնայել նույնիսկ իրենց կյանքը:
Զինվորներին շնորհավորեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը՝ մաղթելով, որ որ երկու տարի հետո այս նույն օրը այս նույն գոհության զգացումով նրանք վերադառնան իրենց հայրենի տները.

«Այս վայրը պատահական չի ընտրված. այստեղ են հանգչում մեր երբեմնի փառքը հյուսող արքաները՝ Հովհաննես-Սմբատ և Գագիկ Բ Բագրատունյաց թագավորները, այս վայրով են անցել Հայաստանի ազատագրության կյանքը կերտող Զաքարյան իշխանները, և, ի վերջո, սկզբից մինչև վերջ՝ այս վայրում է թագավորում Աստծո օրհնությունը և ներկայությունը». նշեց Բագրատ Սրբազանը:

«Մեր մաղթանքն է, որ մեր Տերը ուղեկցի ձեզ ձեր ողջ ծառայության ընթացքում»:

20707930_1697691380540794_1686946832139356259_n
« of 16 »
Translate »