Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Համերգային ուխտագնացություն. Տավուշի թեմում է Տաթևի վանական շունչն ու ոգին

Քառօրյա ուխտով Տավուշի թեմում են գտնվում Տաթևի վանական համալիրի ուխտավորները և երգչախումբը՝ վանքի վանահայր Հայր Միքայելի առաջնորդությամբ:

Ուխտավորներն իրենց հոգևոր ճամփորդության մեկնարկն սկսեցին Դիլիջաի Սուրբ Խաչ եկեղեցուց։ Հայր Միքայելը Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Հաղարծին վանական համալիրում, Տաթևի վանքի երգչախումբը համերգով հանդես եկավ Գոշավանքում:

Օգոստոսի 30֊ին Հայր սուրբը պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում, այնուհետև տեղի ունեցավ համերգ եկեղեցու բակում: Իսկ ուխտի վերջին օրը՝ օգոստոսի 31֊ին ուխտն ավարտվելու է պատարագով` Դիլիջանի Սուրբ խաչ եկեղեցում։

Translate »