Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Այգեպարում 2 օր շարունակ Տավուշի թեմի հոգևորականները Մկրտության խորհուրդն էին կատարում: Նախօրոք պատրաստությունից, Մկրտության խորհրդին ու Հայ եկեղեցու դավանանքին ծանոթանալուց հետո այգեպարցիները՝ մեծ ու մանուկ, ընդունեցին սրբալույս Մյուռոնի դրոշմը՝ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն:

Այգեպար գյուղի տները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից 100-700 մետր հարևանությամբ: Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այստեղ ապրում են մարդիկ, որոնց հավատքի ու քրիստոնեական ինքնության մեծագույն արտահայտությունը նրանց ամենօրյա կանքն է սահմանագոտում:

Translate »