Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մովսեսի Ս. Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ս. Մկրտություն, մկրտվեցին գյուղի 6 շրջանավարտներ:

Մովսես գյուղի Տավուշի սահմանապահ գյուղերից է և գրեթե մշտապես գտնվում է կրակոցների տակ: Գյուղի բարերարներից մեկի ջանքերով Մովսեսում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը դարձել է գյուղացիների գլխաավոր ուխտատեղին ու հոգևոր կյանքի շարժիչ ուժը:

Մովսեսի Սբ. Աստվածածին եկեղեցում հովվություն է իրականացնում Տեր Աբել քահանա Քարտաշյանը: 

Մայիսի 19-ին համայնքում իսկական տոն էր: Գյուղը հավաքվել էր մասնակից դառնալու 12-րդ դասարանի աշակերտներ, այս տարվա շրջանավարտներ Անուշ Անտոնյանի, Վահե Գաբրիելյանի, Արա Գրիգորյանի, Մարիամ Խաչատրյանի,Քնար Վանեսյանի և Լուսինե Շոլյանի մկրտության արարողությանը:

 

Translate »