Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նռօրհնեքը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք:

Տարեմուտի գիշերը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ, Արժանապատիվ Տեր Արամ քահանայի և բարեշնորհ Գագիկ Սարկավագի մասնակցութմաբ տեղի ունեցավ Նռան օրհնության կարգ և օրհնված նռները բաժանվեցին մարդկանց: Օրհնությունից հետո եկեղեցու բակում մարդիկ միասնաբար երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Ռափայել Պատկանյանի բառերով գրված Երնեկ թե այս նոր տարին երգը ի նշան հայոց պետականության գոյության և սահմանների ամրության:

Այնուհետև Բագրատ Սրբազանը, Տեր Արամ քահանան և մի խումբ երիտասարդներ այցելեցին սահմանապահ զորամաս, այնուհետև հյուսիս-արևելյան պաշտպանության մարտական հենակետ՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին և փոխանցելու նրանց օրհնված նռները:

Քրիստոնեության մեջ նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:

Translate »