Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՊԱՏԱՐԱԳ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

«…Մանուկների ու կաթնակեր երեխաների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթ. 21.16)
Հուլիսի 25-ին Գոշավանքում Սբ. Պատարագը երգում էին Դիլիջանի մանուկները:
Արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ ԴՀԿ-ի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այցելեց Գոշավանք. մատուցված Սբ. Պատարագին մանկական շուրթերից աղոթք բարձրացավ առ Աստված՝ օրհնությամբ ու սիրով լցնելով ներկաների սրտերը:

Translate »