Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Կոթիի դպրոցն ունի 191 աշակերտ,27 առաջին դասարանցի

Սեպտեմբերի 8-ին, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը Կոթի գյուղ էր այցելել Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը: Թեմի առաջնորդն եղավ Կոթիի դպրոցում, ավետեց դպրոցականներին Տիրամոր ծննդյան ավետիսը, այնուհետև աղոթք բարձրացվեց Կոթիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Բագրատ Սրբազանը շնորհավորեց դպրոցականներին մաղթելով էլ ավելի ուժ ու ամրություն, խոսքն ավարտելով հետևյալ խոսքերով,-ձեզանով է սկսվում պետության պատիվը:

Կոթիի դպրոցը տարիներ առաջն ունեցել է ավելի քան 800 աշակերտ, դպրոցն այսօր ունի 191 աշակերտ, Հայաստանի Հանրապետության դարպասներից մեկն է, մարդիկ ամենօրյա կրակոցների տան խնդությամբ ու կամքով նորոգում են իրենց կենսակերպը:

Translate »