Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Կոթիում աշխուժանում է մշակութային կյանքը

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Սահմանապահ Կոթի գյուղի մեր հրաշք փոքրիկները հոգևոր կրթությանը զուգահեռ կսովորեն ազգային և եկեղեցական երգեր և ժողովրդական պարեր: Կոթին Հայաստանի հյուսիսային դարպասներից մեկն է, ունի հողին ամուր կառչած բնակչություն, ազգային պարերի ու եկեղեցական երգերի ուսուսումն աշակերտների ու պատանիների բուռն ցանկությունն է եղել, որին թև տվեց Տավուշի թեմի առաջնորդը:

Երեխաների հետ կաշխատեն դիրիժոր Քրիստինա Շերոյանն ու պարուսույց Մերի Չիբուխչյանը:

Translate »