Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ, ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին Իջևանի համար 3 դպրոցի դահլիճը լի էր իրենց ելույթին պատրաստվող մանուկների ուրախ իրարանցումով ու տոնական տրամադրությամբ։

Իջևանի «Լուսի Պողոսյան», 5-րդ և 3-րդ դպրոցների կիրակնօրյա դպրոցները, Գետահովիտի և Գանձաքարի «Լույս Մանկանց» դպրոցները, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի և Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները ներկայացան Սուրբ ծննդյան գեղեցիկ միջոցառումով:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հավաքված մանուկների հետ խոսեց Սուրբ Ծննդյան խորհրդի և այդ կարևորագույն իրադարձության բերած մեծ ուրախության մասին։ Ներկա էին նաև համար 3 դպրոցի տնօրենը, Իջևանի հոգևոր հովիվները։ Կիրակնօրյա դպրոցներն այստեղ գտնվում են Տեր Սիմեոն քահանա առաքելյանի ու Տեր Թորգոմ քահանա Մարգարյանի խնամքի ներքո։

Միջոցառման ավարտին մանուկները նաև ամանորյա նվերներ ստացան։ Իջևանում սա իրականություն է դարձել Համլետ Զարգարյանի և իր ընտանիքի աջակցությամբ։

Նշենք, որ Սուրբ Ծննդյան և ամանորյա այցելությունների շրջանը տևելու է դեկտեմբերի 21-27-ը, և 43 դպրոցների 2000 երեխաներ կմասնակցեն միջոցառումների այս շարքին։

25659809_1743008296009102_9016739292789560726_n
« of 11 »
Translate »