Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդն սկսում է տոնել հունվարի 5-ի երեկոյան: Այս օրը բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվում և քրիստոնյաներին է փոխանցվում Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել:

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Սիմեոն քհն. Առաքելյանը: Նա փոխանցեց Սուրբ Ծննդյան ավետիսը, նշելով, որ անհրաժեշտ է առաջանալ դեպի Սուրբ Ծնունդ նորոգված հոգով ու մտքով:

Պատարագի ավարտին ներկաներն իրենց հետ տարան վառված մոմերը՝ Աստվածային լույսի, եկեղեցու օրհնության ու Բեթղեհեմյան աստղի խորհրդանիշը՝ լույսը տարածելով ողջ քաղաքում:

Translate »