Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սևանում տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Տավուշի մարզի Սարիգյուղի և Գոշ գյուղի դպրոցահասակ երեխաների հանդիպումը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երեխաները Սուրբ հարության տոնին նվիրված մեծ տոնակատարության ընթացքում կամզակերպած ցուցահանդես-վաճառքից գոյացած հանգանակությունից ձեռք բերված նվերները հանձնեցին իրենց սահմանապահ ընկերներին՝ Սարիգյուղի և Գոշ գյուղի երեխաներին:

Օրը սկսվեց Սևանի թերակղզում գտնվող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելությունից, որտեղ բոլորին դիմավորեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ով շատ ջերմ ընդունեց երեխաներին, պատմեց դպրանոցի պատմությունը: Դպրանոցի տեսուչ՝ Հայր Հարությունը, երեխաներին ծանոթացրեց առօրյային, ելույթ ունեցան այնտեղի սովորողները: Այնտեղից երեխաները ճանապարհորդեցին դեպի Նոյ Լենդ հանգստյան գոտի, որտեղ ճաշից հետո Սարի գյուղի և Գոշավանքի երեխաներին հանձնվեցին ցուցահանդես-վաճառքից գոյացած հանգանակությունից ձեռք բերված նվերներ: Երեխաները իրար հետ ուրախ ժամանակ անցկացրեցին, երգեցին, պարեցին և միասին մեկնեցին Հայրիվանք: Տպավորություններով լի, լցված ջերմությամբ երեխաները միմյանց հրաժեշտ տվեցին ՝ սպասելով մյուս հանդիպմանը:

 

Translate »