Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի հոգևոր դասն ամանորի գիշերն անցկացրեց մարտական հենակետում՝ զինվորների ու մի քանի երիտասարդների հետ միասին

Ամանորի գիշերը Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, Տեր Արամ քահանան, մի խումբ երիտասարդներ սահմանապահ զորամասում էին՝ զինվորների հետ տոնելու ամանորը, այնուհետև բարձրացան մարտական հենակետ՝ շնորհավորելու դիրքապահ զինվոներին:

Տավուշի թեմի առաջնորդը հայրաբար շնորհավորեց զինվորներին, մեջբերում ենք.

-Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և իրավամբ մենք այն կոչում ենք Հայոց Աշխարհի դարպասները՝ Հույսի Աշխարհը, որի անառիկության մեծագույն գրավականը մեր հաղթանակած ու արիասիրտ բանակն է և բնականաբար մեր քաջարի սահմանապահ ժողովուրդը: Ուզում եմ շնորհավորել մեր հաղթանակած ու խաղաղության լծված Հայոց Բանակին՝ հայ ժողովրդի ծոցից ծնված այս հրաշքին և շնորհակալություն հայտնել նախարարից մինչև զինվոր նվիրումի, հայրենիքի և Աստծո սերը իրենց կյանքով կրելու համար, շնորհակալություն իրենց ծնողներին և ընտանիքներին և անփորձանք, ապահով ու խաղաղ ծառայություն մեր տղաներին: Մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը: Խոնարհում իրենց կենդանի հիշատակի և իրենց ընտանիքների առջև:

Translate »