Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Քրիստոնյա հայն օվկիանոսից այն կողմ: Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հանդիպեց Գլենդելի քաղաքապետ պարոն Զարեհ Սինանյանի հետ:

Երեկ՝ հուլիսի 4-ին, Հաղարծին վանական համալիրում ընկերական մեծ հանդիպում էր:

Տավուշի թեմի երիտասարդաց միության հյուրն էր Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: 

Ջերմ, ընկերական մթնոլորտում Տավուշի թեմի գորաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ կայացավ հանդիպումը:

Ծնված, մեծացած լինելով Հայաստանում, 1998 թվականին Զարեհ Սինանյանը հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։
2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ:

Պարոն Սինանյանն իր կյանքի փորձով ու խորհուրդներով կիսվեց երիտասարդների հետ, հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, երիտասարդները պարոն Սինանյանին ուղղեցին իրենց հուզող մի շարք հարցեր: Պարոն Սինանյանը երիտասարդներին գրավեց իր պարզ, հասարակ ու բարձր առաքինի հայ մարդու կերպարով:

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը շատ կարևորում է նմանատիպ հանդիպումները:

Translate »