ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԷԻՆ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ նրա անունը կրող ռազմամարզական վարժարանի սաներն ուխտագնացություն կատարեցին Գոշավանք։ Գոշավանքում նրանք մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որը մատուցեց Դիլիջանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։ Վարժարանի սաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով նույնպես ներկա էր Սուրբ Պատարագին։ Նշենք նաև, որ ռազմամարզական

... Կարդալ ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Քրիստոսի Խաչափայտի մասունքակիր ճաճանչը ուղեկցեց մեզ Գոշավանք՝ մեծ վարդապետ Մխիթար Գոշին տերունական Խաչի կենսական մասունքի հետ հանդիպելու: «Մեր հայրերի բնութագրմամբ՝ ուրախությունը հոգու սնունդն է, և այսօր մեր Տիրոջ արյամբ օծված Խաչի մասունքի ներկայությունը այդ ուրախության մեծագույն ներկայությունն է մեր կյանքում»: Բագրատ Սրբազան

... Կարդալ ավելին.

ՊԱՏԱՐԱԳ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

«…Մանուկների ու կաթնակեր երեխաների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթ. 21.16) Հուլիսի 25-ին Գոշավանքում Սբ. Պատարագը երգում էին Դիլիջանի մանուկները: Արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ ԴՀԿ-ի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այցելեց Գոշավանք. մատուցված Սբ. Պատարագին մանկական շուրթերից աղոթք բարձրացավ առ Աստված՝ օրհնությամբ ու սիրով լցնելով ներկաների սրտերը:

... Կարդալ ավելին.

Գնահատել, արժեք տալ ու սիրել յուրաքանչյուրին. Գոշավանքում էին ապագա ուսուցիչները

Նոյեմբերի 16-ին Գոշավանքում «Մաշտոցյան երդում» տվեցին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի առաջին կուրսեցիները:  ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանի և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վաչիկ Բրուտյանի նախաձեռնությամբ ապագա մանկավարժները եկել էին ուխտելու պատվով կրել Ուսուցչի բարձր կոչումը, ամբողջությամբ նվիրվել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Ուսանողների հետ Գոշավանք էին եկել նաև Հաղարծնի

... Կարդալ ավելին.

Աստվածածնի վերափոխման տոն և խաղողօրհնեք: Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Գոշավանքում

Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի օրը, Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Գոշավանքում: Պատարագին ներկա էին Երևանի Մատենադարանի գիտաշխատողները, Գոշ գյուղի բնակիչներ, ուխտավորներ:  Իր քարոզում Տավուշի թեմի առաջնորդը խոսեց այն մասին, թե ով է Մարիամ Աստվածածինը մեզ համար, և այսօր ինչ նշանակություն ունի նրա կյանքը. «Աստվածամայրը

... Կարդալ ավելին.

Գոշավանքում հանձնվեցին Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցչության վկայականները

Դիլիջանի տարածաշրջանի ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Գոշավանքում: Ինչպես գիտենք Գոշանքը միջնադարյան հոգևոր, կրթական և մշակույթային կենտրոն է և հաճախ պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես վարժարան, ճեմարան, Գոշավանքի համալսարան: Այստեղ են կրթվել և գործել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի ավանդույթները:Մ.Գոշի մահից հետո էլ չի դադարում վանքի

... Կարդալ ավելին.

Ուսուցիչներին ուսումնական գրքեր հանձնվեցին Գոշավանքի գրադարանում:

Ավանդույթին համաձայն կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին ուսուցչության վկայականներ հանձնվեցին Գոշավանքում: Գոշավանքի գրադարանում ուսուցիչներին ուսումնական ձեռնարկներ հանձնեց «Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի» տնօրեն Վարազդատ Կարապետյանը:  

... Կարդալ ավելին.

Գոշավանքի Աստվածային ստեղծագործությունը: Սուրբ և անմահ պատարագ Գոշավանքում:

Գոշավանքը քրիստոնյա Հայաստանի պատմական բացառիկ անկյուններից մեկն է:  Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում

... Կարդալ ավելին.



Translate »