Տավուշի թեմ

Թեմի պատմությունը 2010թ. դեկտեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ Կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքները առանձնացել են Գուգարաց թեմի կազմից և հռչակվել որպես Տավուշի թեմ` առաջնորդանիստ Իջևան քաղաքով: Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Գոհություն և փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ամենախնամ օրհնության ներքո զորացնում և պայծառացնում է

... Կարդալ ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՄԱՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների Սուրբ Ծննդյան և Ամանորյա միջոցառումների շարքն ամփոփվեց Դիլիջանի տարածաշրջանում։ Դեկտեմբերի 27-ի առաջին տոնական միջոցառումը տեղի ունեցավ Գոշում․ այստեղ էին հավաքվել Խաչարձանի, Աղավնավանքի և Գոշի կիրակնօրյա դպրոցներում ուսանող մանուկները։ Հաջորդ գեղեցիկ միջոցառումը Հաղարծնի միջնակարգ դպրոցում էր՝ Սուրբ Ծննդյան ավետիսը հնչեցրին Հաղարծին և Թեղուտ համայնքների կիրակնօրյաների սաները։ Միջոցառումներին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ

... Կարդալ ավելին.

Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան գեղեցիկ միջոցառումով

Արդեն նշել ենք, որ Տավուշի թեմում մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը:Առաջիկա 3 տարում նպատակ կա մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա դպրոցներ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է 43 կենտրոնով և 2000 աշակերտով:Դեկտեմբեր 22-ին Դիլիջանի տարածաշրջանում տոն էր, Տավուշի թեմի ամանորյա միջոցառումների

... Կարդալ ավելին.

Կիրակնօրյա դպրոցը՝ միայն ուրախության վայր. Տավուշի թեմում շարունակվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը

Տավուշի Գոշ, Խաչարձան և Աղավնավանք համայնքներն այսուհետ հոգևոր դաստիարակաության կենտրոններ ունեն: Նոյեմբերի 16-ին այս համայնքներում բացվեցին հերթական Կիրակնօրյա դպրոցները: Գոշի, Խաչարձանի և Աղավնավանքի Կիրակնօրյա դպրոցներին աջակցում են արգենտինաբնակ հայ բարերարներ Արթո և Հիլդա Կալչյանները: Դպրոցները հանձնված են Տեր Սեդրակ քահանա Աղասյանի և Գոշավանքի վանահայր Սամվել վարդապետ Մխիթարյանի հոգևոր խնամքին: Գոշ.«Դուք Մխիթար Գոշի զավակներն եք…»Գոշի Կիրակնօրյա

... Կարդալ ավելին.

Մենք այսօր գտնվում ենք Մխիթար Գոշի ապրած, աղոթած, արցունքներ թափած, ուրախությամբ ցնծացած, իր գրքերը գրված, այս օրը տեսած, 12-21-րդ դարն իր հայացքը ուղղած, իր հայացքի ներկայությունը կրող վայրում

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ այսօր  Կենարար, Սուրբ և Անմահ Պատարագի մասնակից էր պատմական Գոշավանքում: Իր պատմական արժեքով և նշանակությամբ Գոշավանքի համալիրը հայ պատմամշակութային իրականության մեջ նմանը չունի: Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի քարոզից մի փոքր հատված «Կան մարդիկ, որ գալիս են, մտնում են տաճար, անցնում են, ինչպես ջուրը խողովակից, բայց

... Կարդալ ավելին.

ՄՈՐՈ ՁՈՐՈ ՎԱՆՔ (Ծռվիզի վանք)

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք: Մորո Ձորոի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է V դ.: Քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Հավասարաչափ խորանները ներսից պայտաձև են, արտաքուստ` կիսաշրջանաձև, բացառությամբ հարավայինի, որը ուղղանկյուն է: Միակ մուտքը հարավային կողմում է: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտ քարով: VI-VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել

... Կարդալ ավելին.

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ («Պետրոսի վանք», «Գիշերավանք»)

Հուշարձանախումբը գտնվում է Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիսարևելք, Խալ-խալլու լեռան հարավային փեշին:Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը): Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Ս. Աստվածածին եկեղեցի – կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թ.: Շինարարն էր

... Կարդալ ավելին.



Translate »