ՀԱՅԱՑՔ․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ – ՀԱՄԱՐ Դ

ՀԱՅԱՑՔ – համար Դ «Հայացքը» Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի էլեկտրոնային պարբերականն է։   Այս անգամ ՏաՀույսի սրտից հրավիրում ենք Ձեզ հայացք գցել․ – Դրվագներ ՏաՀույսի կյանքից – Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի քարոզը – Խուլերից՝ Տավուշին․ «ՏաՀույս աշխարհ» բանաստեղծություն  

... Կարդալ ավելին.

ՀԱՅԱՑՔ․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ – ՀԱՄԱՐ Գ

ՀԱՅԱՑՔ – համար Գ «Հայացքը» Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի էլեկտրոնային պարբերականն է։ Մեր պարբերականի երրորդ համարը սիրելի ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում․ – Դրվագներ ՏաՀույսի կյանքից – Ղազարոսի հարությունը – Ծաղկազարդը ՏաՀույսում – Սուրբ Գիրքը վերապրելով․ Ավագ Շաբաթ – Հարության Ավետիսը ՏաՀույսից՝ աշխարհին – «Տավուշ-ՏաՀույս»․ Սիրանույշ Մելիքյանի բանաստեղծությունը

... Կարդալ ավելին.

ՀԱՅԱՑՔ․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ – ՀԱՄԱՐ Բ

ՀԱՅԱՑՔ – համար Բ «Հայացքը» Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի էլեկտրոնային պարբերականն է։   Երկրորդ համարում սիրով հրավիրում ենք կարդալու․ – Դրվագներ ՏաՀույսի կյանքից – Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի քարոզը – Վազգեն վեհափառը՝ մանկավարժ – Մեծ Պահքի խորհրդով

... Կարդալ ավելին.

ՀԱՅԱՑՔ․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ – ՀԱՄԱՐ Ա

ՀԱՅԱՑՔ – համար Ա «Հայացքը» Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի էլեկտրոնային պարբերականն է։ Մեր անդրանիկ համարում կարդացեք․ – Դրվագներ ՏաՀույսի կյանքից – Տեր Աբել քահանա Քարտաշյանի քարոզը – Հոգևորականին ողջունելու կարգը – Երագահաս սուրբ Սարգսի վարքը – Տավուշյան գորգագործության հետքերով

... Կարդալ ավելին.

Հաղարծնի շաբաթ․ հետ հայացք

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթի մասին պատմում են Բագրատ Սրբազանն ու փառատոնի կամավորները։ Վայելե՛ք Շողակաթ ՀԸ-ի պատրաստած գեղեցիկ հաղորդումը։ Շնորհակալություն Աննա Կարապետյանին, Մեսրոպ Ավետիսյանին և Վահե Սուքիասյանին։

... Կարդալ ավելին.

Մենք այսօր գտնվում ենք Մխիթար Գոշի ապրած, աղոթած, արցունքներ թափած, ուրախությամբ ցնծացած, իր գրքերը գրված, այս օրը տեսած, 12-21-րդ դարն իր հայացքը ուղղած, իր հայացքի ներկայությունը կրող վայրում

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ այսօր  Կենարար, Սուրբ և Անմահ Պատարագի մասնակից էր պատմական Գոշավանքում: Իր պատմական արժեքով և նշանակությամբ Գոշավանքի համալիրը հայ պատմամշակութային իրականության մեջ նմանը չունի: Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի քարոզից մի փոքր հատված «Կան մարդիկ, որ գալիս են, մտնում են տաճար, անցնում են, ինչպես ջուրը խողովակից, բայց

... Կարդալ ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ

«Կանաչ շապիկները» Արցախում. Հաղարծնի շաբաթի կամավորների երկրորդ կանգառը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր: Սահմանապահ Տավուշից՝ ազատագրված Արցախ ու Արցախի ազատագրության խորհրդանիշ դարձած Շուշի՝ տավուշցի երիտասարդների երթուղին ճանապարհ էր՝ արժևորելու այն խտացված ազատության զգացումը, որ գոյություն ունի Արցախ աշխարհում. «Երբ տղաները մուտք էին գործում Շուշի, բոլորի հայացքը դեպի Ղազանչեցոց եկեղեցին էր. Բոլորի հանդիպման վայրը եղավ այստեղ՝

... Կարդալ ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹ․ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – ՄԱՍ 1

«Մթնոլորտը, մարդիկ,  համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝ մոռանալ տալով մեր խնդիրները…»․ Հրանտ Ղազումյան, Իջևան, Տավուշ պատմաբան Իրոք ընկալելու ինքդ քեզ,մոտ լինելու քո հավատին, ստեղծագործական նոր մտքերով լցվելու, լուսավորվելու համար արժեր մեկ շաբաթ ապրել եկեղեցու տարածաքում… Մենք այն եզակիներից էինք, ովքեր մեկ շաբաթ անցկացրին Հաղարծին վանական համալիրում: Հաղարծնի շաբաթ.հետաքրքիր, եզակի նախաձեռնություն: Մթնոլորտը, մարդիկ, համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝

... Կարդալ ավելին.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Ե

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ ԲԱՆ Ե   Ա Արդ, ես որ մարդ եմ, մի մարդ երկրածին, Անկայուն կյանքի հոգսերով տարված Եվ հիմարաբար հարբած, մտաթափ պատրական գինուց՝Շարունակ ստում և ճշմարտություն չեմ ասում երբեք։Վերոհիշյալ այն բոլոր խայտառակ Ախտանիշները կրելով իմ մեջ՝ Ի՞նչ, ի՜նչ երեսով պիտի հանդգնեմ Ներկայանալ քո մեծ դատաստանին,Ո՜վ իրավադատ, ահավոր, անճառ, Անպատում, հզոր Աստված

... Կարդալ ավելին.



Translate »