Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպի շնորհանդեսը Տավուշի թեմի առաջնորդարանում

Մեր համերկրացի Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպի շնորհանդեսը կայացավ հայրենի Տավուշում։ Սիլվա Յուզբաշյանի անզուգական ընթերցմամբ հնչեցին հատվածներ վեպից։ Վեպը խմբագրել է մեր մեծագույն պոետներից Խաչիկ Մանուկյանը, տպագրվել է Արմավ հրատարակչությունում։ Հաճելի’ ընթերցանություն, սիրելի’ գրքասերներ։

... Ավելին.

Bohemeական Տավուշ. Ոգեկոչման երեկո մեր առաջնորդարանում

Հեղինակային երգի վարպետները՝ միատեղված Բոհեմ քառյակում, ոգեկոչման համերգներ են կազմակերպել Տավուշում։ Երեկ առաջին համերգն էր Իջևանում, որին ներկա էին նաև մեր նահատակ եղբայրների ընտանիքները։ Տղաների մտքից, հոգուց ծնված երգերն առիթ են վերագնահատելու, խորհելու, դադարի ժամ ունենալու և առաջ շարժվելու։ Համերգներ են սպասվում նաև․ 09.04.2022թ, 18։00 – Մովսես գյուղ, Մովսեսի մշակույթի տանը 10.04.2022թ, 18։00 – Նոյեմբերյան

... Ավելին.

Թեմի միասնական աղոթքի օր․ Որոտման որդիների տոնին՝ թեմական Պատարագ

ՄԻԱՍԻՆ․․․ Տավուշի թեմն ունի կարևոր ավանդույթներ։ Օրինակ` տարբեր տոների առիթով թեմի բոլոր հոգևորականները մեկտեղվում են և աղոթում իրար հետ, զրուցում և կիսում կարևոր գաղափարներ, ապրումներ։ Որոտման որդիների` սուրբ Հակոբ և Հովհաննես առաքյալների տոնը նույնպես յուրահատուկ է մեզ համար։ Ամեն տարի այս օրը Պատարագի խորհրդի շուրջ հավաքվում են ոչ միայն քահանաները, այլ նաև իրենց ընտանիքները, առաջնորդարանի

... Ավելին.

ԱՂԱՍԻ ԱԶԻԶՅԱՆԸ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԳՈՐԾՎԱԾ ԳՈՐԳ ՆՎԻՐԵՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ

Այսօր հյուրընկալել ենք ԱՍԱԼԱ անդամ Վազգեն Սիսիլյանին և Մեծ Բրիտանիայում բնակվող Աղասի Ազիզյանին։ Պարոն Ազիզյանը Բագրատ Սրբազանին նվիրաբերեց իր տիկնոջ ծնողներից հիշատակ մնացած, Ջուղայում գործված գորգը և գրքեր իր անձնական գրադարանից։ Շնորհակալ ենք գեղեցիկ անակնկալի համար: Գորգը իր տեղը կգտնի Տավուշի թեմի առաջնորդարանի աղոթասենյակում։

... Ավելին.

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՏԱՎՈՒՇԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ արդեն 6 տարի տրամադրում է բազմաթիվ ուսանողների կրթաթոշակներ 100,000-ական դրամի չափով։ Այս տարի ուսանողների քանակը գրեթե եռապատկվել է շնոհիվ Արևմտյան թեմի բարերարներ Վարուժան Ալթըպարմաքյանի, դոկտոր Պարլո Տեր-Մկրտիչյանի և Իշխան Պայրաթտարյանի․ կրթաոշակ է տրամադրվել 66 ուսանողի, ինչպես նաև ծրագրում ընդգրկվել են նաև այլ

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։

... Ավելին.

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից արևիկցիներին

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի փոքրիկների համար․ քաղցրավենիքով լի արկղերն ուղարկվել են Տավուշի թեմի առաջնորդարան։ Մեր պատանիները քաղցրավենիքի փաթեթներ են պատրաստում կենտրոնի կրտսեր խմբի երեխաների համար։

... Ավելին.

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ՏԱՎՈՒՇՈՒՄ. ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ

[English text below] Իջևանում՝ ՏաՀույսի առաջնորդարանում, տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ: ՏաՀույսի մանկապատանեկան երգչախմբի սաները ճապոնացի հյուրերին ողջունեցին Ճապոնիայի ազգային օրհներգով: Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ: Ճապոնիայի

... Ավելին.



Translate »