Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ՝ ՄԵԿ ՍԻՐՏ, ՄԵԿ ՄԻՏՔ, ՄԵԿ ՀՈԳԻ. ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՁԵՌՆԱԴՐՎԱԾ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑԻՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Այսօր մեր եկեղեցին հարստացավ ևս վեց քահանաներով։ Ինչպես քարոզում ասաց Բագրատ Սրբազանը՝ այսօր այս սուրբ խորանից ծնունդ ենք տալիս նոր ԿՅԱՆՔԻ, նոր ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ և նոր ՀԱՂԹԱՆԱԿԻ։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ), ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից ձեռնադրման և օծման արժանացան 5 սարկավագներ։ Բարեշնորհ Լևոն

... Ավելին.

ԱՐՑԱԽԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մեր ազգի արժանապատվության վերականգնման խորհրդանիշն է Արցախյան գոյապայքարը։ Այս տոնական օրը Ստեփանակերտում են և’ արցախցիներ, և’ բազմաթիվ հյուրեր։ Տավուշ֊Տահույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` հոգևորականների ուղեկցությամբ նույնպես Արցախում է։ Այսօր առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվեցին, կատարվեց հոգեհանգստյան աղոթք Արցախի անկախության համար ընկած մեր բոլոր նահատակների համար։ Իսկ երեկոյան Ստեփանակերտում մեծ քայլերթ էր։ … Մեր սեր, Արցախ,

... Ավելին.

ԱՐՑԱԽ․ ԳԱՆՁԱՍԱՐ

Մեր վանքերով լեռնապահ, Անհաղթելի մի բուռ աշխարհ: ․․․ Ուխտագնացություն Արցախ․ Բագրատ Սրբազանը և Գանձասարի վանահայր Հայր Սահակը։

... Ավելին.

ԱՄԱՐԱՍ՝ ԱՐՑԱԽԻ ՉՀԱՆՁՆՎՈՂ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամարասի վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Հայաստանում քիչ են պահպանվել Սրբերի գերեզմաններ։ Դրանցից մեկը՝ 338թ-ին նահատակված Սուրբ Գրիգորիսի գերեզմանը գտնվում է Ամարասում։ Սուրբ Գրիգորիսը Հայոց Լուսավորչի՝ Գրիգորի թոռն էր։ Ամարասն այսօր մեր սահմանապահ վանքն է՝ իր ամրաշինություններով, որոնք մինչև օրս

... Ավելին.

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ՝ մեր սերը, հավատարմությունը, պատրաստակամությունը, նվիրումը վստահությամբ տանելով մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք միայնակ երբեք չեն եղել ու չեն էլ լինելու, և որ հաղթանակները կգա՛ն մեր տուն այցելության։

... Ավելին.

Շնորհավո՛ր տոնդ, ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

Շնորհավո՛ր տոնդ, ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ

... Ավելին.

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

... Ավելին.

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում։ Իջևանի տարածաշրջան տեղափոխված արցախցի փոքրիկների համար Սուրբ Ծննդյան միջոցառում էր պատրաստել Իջևանի Պատանյաց միությունը։ Փոքրիկ ներկայացումից բացի պատանիները պատրաստել էին նաև խաղեր և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին մուլֆիլմի դիտում։ «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

... Ավելին.

Էկումենիկ աղոթք հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության. Զալցբուրգի տաճար. 18.12.2020

Դեկտեմբերի 18֊ին Զալցբուրգի կաթոլիկ եղեղեցու արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները և Կենտրոնական Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ղեկավարեցին «Հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության» էկումենիկ աղոթքը, Զալցբուրգի հայագետ Յասմին Դում-Թրագուտի և Պրո Օրիենտե էկումենիկ հիմնադրամի նախաձեռնությամբ: COVID19-ի դեմ խիստ միջոցառումների պատճառով ներկա էին միայն մի քանի հավատացյալներ՝ ավստրիացիներ և հայեր, բայց խաղաղության աղոթքը

... Ավելին.



Translate »