Տավուշի թեմի երիտասարդաց միությունն ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած երիտասարդական հավաքի ընթացքում՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ու թեմի հոգևոր սպասավորների խնամքի ներքո: Անդրանիկ հավաքում ձևավորվել է միության Կենտրոնական խորհուրդը, Կենտրոնական խորհրդի երիտասարդներն ընդգրկված են բոլոր տարածաշրջաններից:
Իր ստեղծման օրվանից Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ներգրավված է թեմի բազմաթիվ ծրագրերում, իր գործունեության 2 տարվա ընթացքում նախաձեռնել ու կազմակերպում է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը։