Բանակն ու եկեղեցին Տավուշում

Հերթական աղոթքի տունը հայոց առաջնագծում՝ Մեհրաբի քաջարի տղաների նախաձեռնությամբ

Նոյեմբերի 9-ին առաջնագծի դիրքերից մեկում հերթական մատուռի օծումն էր. աղոթքի այս տունը կառուցվել է դիրքապահ Վանիկ Մակինյանի և իր ընկերների նախաձեռնությամբ ու ջանքերով: Միայն հիանալ կարելի է՝ այսչափ զորավոր, կենդանի և զուլալ հավատք տեսնելով մեր դիրքերում։ Խրամատի տղաները բացառիկ են… Մատուռի Խաչի օծման արարողությունը կարարեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Զինվորականների ցանկությամբ

... Կարդալ ավելին.

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

... Կարդալ ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնություն Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի սրբի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին արժանապատիվ Տեր Սմբատ, Տեր Սիմեոն և Տեր Թորգոմ քահանաները, ուխտավորներ տարբեր բնակավայրերից: Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է

... Կարդալ ավելին.

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ: Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ

... Կարդալ ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ սահմանապահ գյուղերում. Ներքին Կարմիր աղբյուր

Տավուշի թեմում հոգևոր ուրախության ու զարթոնքի օրեր են: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Պատարագ է մատուցվում Տավուշի սահմանագոտու բոլոր գյուղերում: Հոգևոր ավետիսի մեկնարկը տրվել էր դեռևս անցած շաբաթ Մովսես գյուղում, խորհուրդը համակեց հերոսական Չինարին, իսկ ահա այսօր հոգևոր ցնծության օր էր Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ մշակույթի տանը: Սահմանապահ գյուղի հավատավոր ժողովուրդը

... Կարդալ ավելին.

«Մեզ հետ միասին Աստված է կռվել». Ջրօրհնեք և Տնօրհնեքի կարգ սահմանապահ զորամասում

Հունվարի 14-ին Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկում Ջրօրհնեք և Սուրբ Ծննդյան տնօրհնյաց կարգ կատարվեց: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախ կատարեց Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Արարողությանը մասնակցում էին արժանապատիվ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր քահանաները, գնդերեց բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը: Բագրատ Սրբազանի խոսքով՝ այս օրերին Սուրբ Ծննդյան տոների առիթով

... Կարդալ ավելին.

Հայոց հողի հյուսիսային պահապանը: Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում է գտնվում զինվորների ձեռքով կառուցված այս հրաշք մատուռը

Մեհրաբի զորամասը համարվում է մարտական հերթապահություն իրականացնող առաջին կարգի գունդ, գտնվում է մշտական մարտական պատրաստականության վիճակում, աչքի է ընկնում օպերատիվությամբ ու աչալրջությամբ, զբաղվում մարտական պատրաստության ուսուցման ամենօրյա գործունեությամբ: Գունդը բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ իր վրա կրում է մի շարք կարևոր առաքելություններ, այն է. անառիկ պահել ՀՀ հյուսիսարևելյան դարպասները, ապահովել սահմանամերձ համայնքների բնակչությաբ խաղաղ կենսագործունեությունը,

... Կարդալ ավելին.