Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բանակն ու եկեղեցին Տավուշում

Կիրակնամուտը սահմանապահ Խորանաշատի վանքում

Ինչպես Մեծ Պահքի շրջանի յուրաքանչյուր շաբաթ օր, այս շաբաթ ևս Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու հավատացյալները միաբանվեցին թեմի վանքերից մեկում, այս անգամ՝ Խորանաշատում։ ․․․Խորանաշատի վանքի հիմնադիր Վանական վարդապետը Մխիթար Գոշի աշակերտն էր։ Վանքը միջնադարի խոշոր վարդապետարաններից էր։ ․․․Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, Ողորմեա՜ մեզ։

... Ավելին.

Կիրակնամուտ Նոր Վարագավանքում

Երեկոյան աղոթք շուրջ 400 տարի Տիրոջ Խաչափայտի մասունքն իր մեջ կրած վանքում` մշուշով պատված Նոր Վարագավանքում։ Ինչպես Մեծ Պահքի ամեն շաբաթ օր, այսօր նույնպես Տավուշ թեմի հոգևորականները Նոր Վարագավանքում միաբան աղոթքի կանգնեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգությանը։ Ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց մեր բոլոր ննջեցյալների, մասնավորապես կիսախորնարհ Նոր Վարագավանքը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով վերանորոգած Տավուշի նվիրյալ զավակ

... Ավելին.

Տեսանյութ․ Արևագալի ժամերգություն Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում

Մեծ Պահոց շրջանին Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր բոլոր հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարելու համար միաբանվել էին Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Վերջին շրջանին տեղեկատվական դաշտում լարվածություն առաջացավ, թե այս տարածքներում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, չափագրումներ են կատարվում ադրբեջանցիների կողմից։ Անընդհատ հրապարակի վրա է,

... Ավելին.

Բագրատ Սրբազանը հանդիպեց Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում գտնվող տավուշեցիներին

Մեկը մյուսին օգնելով, մխիթարելով` մեր հերոսները կամաց֊կամաց վերականգնվում են։ Իջևանցի Հայկն արդեն սկսել է դաշնամուր նվագել։ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ մեր տղաներն իրար թև ու թիկունք կլինեն։ …Լուսանկարներում Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում գտնվող տավուշեցի հերոսներն են։

... Ավելին.

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է։Մեր սիրելի հրամանատարը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։ Այս տարի Հայաստանի բոլոր եկեղեցիներում ջրօրհնյաց խաչի կնքահայրերը զինծառայողներն են։

... Ավելին.

Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում

44-օրյա պատերազմը սկսվեց ուղիղ երեք ամիս առաջ։ Այդ օրը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր․․․ Դեկտեմբերի 27-ին Նոր Վարագավանքը կրկին աղոթքով էր լցված։ Անմահ հերոսների հիշատակի արարողություն էր, որը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության կողմից։ Երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Ծառերի նոր տնկիներ տնկվեցին, որոնք հետագայում կվերատնկենք մեր զինվորների հիշատակի վայրերում։ Վերջում ուխտավորները լուսային օդապարուկների

... Ավելին.

Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին

Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։ «Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված

... Ավելին.

Աղոթք կրակի տակ. Շուշի․ Արցախ

Աղոթք կրակի տակ. Շուշի Молитва под обстрелом в Шуши

... Ավելին.

Արցախ․ Սրբազանն օրհնում է զինվորներին, երգում նրանց համար

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․

... Ավելին.



Translate »