Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Այսօր սահմանապահ Տավուշից իրենց հոգևոր հայրերի ուղեկցությամբ Մայր Աթոռ էին մեկնել մի խումբ ուխտավորներ՝ վերահաստատելու ու նորոգելու իրենց ուխտն ու Մայր Տաճարում աղոթք բարձրացնելու առ Աստված մեր Եկեղեցու և երկրի անսասանության ու միասնականության համար։ Ուխտավորներին հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և զրույցից հետո նրանց բաշխեց իր հայրական օրհնությունը։ Թող Տերը հաստատ պահի Աստվածահիմն Մայր Աթոռն ու

... Կարդալ ավելին.

ՏԱՀՈՒՅՍԻ «ԱՐԵՎԻԿ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

«Մշակույթը, որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի նախաձեռնությամբ, որն իրականանում է Եվրամիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտոնի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու ազգային մշակույթի արժեքներին: Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան

... Կարդալ ավելին.

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր՝ հունիսի 20-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում բացվեց «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառը: Տոնավաճառի կազմակերպիչը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունն է: Վերջինիս հրավերով էլ, այսօր Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եղավ տոնավաճառում, զրուցեց մասնակից երիտասարդների հետ և հաճելի ու հետաքրքիր զրույցի ընթացքում երիտասարդներին ներկայացրեց իր կյանքի ուղին: Տոնավաճառի ընթացքում կլինեն ցուցահանդեսներ՝ տարբեր կազմակերպությունների կողմից, կկազմակերպվեն հանդիպումներ հաջողության

... Կարդալ ավելին.

ԱԶԱՏԱՄՈՒՏԻ ԵՎ ԱՅԳԵՀՈՎԻՏԻ ԻՄՓԱՔԹ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՂՈԹՔՈՎ

«Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Ազատամուտ, Խաշթառակ, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերդ, Կողբ, Նոյեմբերյան համայնքերում գործում են ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ երիտասարդական ակումբները, որոնք պարբերաբար իրականացնում եմ համայնքային ծրագրեր։ Ահավասիկ Ազատամուտի և Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբները կազմակերպել են հնգօրյա բակային ճամբար։ Կազմակերպիչների հրավերով միջոցառման բացման արարողությանը ներկա էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Կարդալ ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՊԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ ԿԱ

Պահապանները նորոգեցին, կահավորեցին և բացեցին հերթական խաղաթաքստոցն այս անգամ՝ Այգեպարում: Միջոցառումն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպս. Գալստանյանի աղոթքով: Այգեպարի մանկապարտեզի մանուկների պահապանները եղան մանկապարտեզում, երգ ու պարով բացեցին երեխաների համար նախատեսված ինքնատիպ խաղասենյակն ու միմյանց մաղթեցին, որ թեև նրանք այսուհետ ունեն թաքստոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով ու ժամանցային խաղալիքներով, բայց թող որ երբեք այն

... Կարդալ ավելին.

ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանի թիվ 1-ին, 3-րդ և 5-րդ դպրոցների կիրակնօրյայի սաների մեկօրյա ճամբարից. Երեխաներն ուսուցիչների հետ միասին մի գեղեցիկ օր անցկացրին: Նրանց միացել էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Կարդալ ավելին.

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՑԻՆԵՐԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի շրջանավարտները հունիսի 1-ին, գերաշնորհ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ողջունեց նրանց և տվեց իր օրհնությունը, ապա երիտասարդներին պատեհ առիթ ընձեռվեց հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև շրջանավարտներն այցելեցին Սուրբ Գայանե եկեղեցի, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարաններ: Անակնկալներով լի և հագեցած ուխտագնացությունը

... Կարդալ ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Խաղաղության կոչը՝ սահմանից աշխարհին… Երգչախումբն արդեն երկրորդ անգամ մեծ բեմում է: Մանկապատանեկան երգչախմբում են Տավուշի սահմանապահ Կոթի, Վազաշեն գյուղերի և Բերդ ու Իջևան քաղաքների երեխաները: Համերգը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  աղոթքով:  

... Կարդալ ավելին.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Կարդալ ավելին.



Translate »