Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Անպատրաստ նյութեր (Uncatecorized)

Արիստակես վարդապետ ԱյվազյանՀաղարծին վանքի վանահայր

Արիստակես վարդապետ Այվազյան (Ավազանի անվամբ Մկրտիչ) Արիստակես վարդապետ Այվազյանը ծնվել է 1974թ. Սեպտեմբերի 6-ին Վրաստանի Հանրապետության Ախլցիխե քաղաքում: 1981-1991 թթ. սովորել է Ախլցիխեի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1991-1992թթ. ուսանել է Մայր Աթոռ Սւորբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1998թ. ձեռամբ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ձեռնադրվել է սարկավագ: 1998-1999թթ ծառայել է Մայր Աթոռ Սւորբ Էջմիածնի

... Ավելին.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես սոցիալական ինստիտուտ, իր ձևավորման առաջին իսկ տասնամյակներից և այժմ էլ, կարևոր դերակատարում և եռանդուն ներգրավվածություն ունի մեր ժողովրդին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների մատուցման ասպարեզում։ Եկեղեցու Հովվական խնամքն իր մեջ համադրելով քարոզխոսությունը և ծառայությունների մատուցումը, իր վկայությունը դարձնում է առավել համոզիչ և անվիճելի։ «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի նպատակն է օգնել կյանքի դժվար իրավիճակում

... Ավելին.

Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ

Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին, երեկոյան, Սուրբ Ծննդյան ճրագալույցին մատուցվում է Սուրբ Պատարագ: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության: Բերդի Սուրբ Հովհաննես  եկեղեցում Ճրագալույցի

... Ավելին.

Հաղարծինն ավետեց Քրիստոսի Ծնունդը. Ճրագալույցի եպիսկոպոսական Սուրբ Պատարագ վանքում

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հաղարծին վանքում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը: Հատկանշական է Ճրագալույցի Պատարագի

... Ավելին.

Տավուշի թեմի հոգևոր դասն ամանորի գիշերն անցկացրեց մարտական հենակետում՝ զինվորների ու մի քանի երիտասարդների հետ միասին

Ամանորի գիշերը Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, Տեր Արամ քահանան, մի խումբ երիտասարդներ սահմանապահ զորամասում էին՝ զինվորների հետ տոնելու ամանորը, այնուհետև բարձրացան մարտական հենակետ՝ շնորհավորելու դիրքապահ զինվոներին: Տավուշի թեմի առաջնորդը հայրաբար շնորհավորեց զինվորներին, մեջբերում ենք. -Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և

... Ավելին.

Նռօրհնեքը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Տարեմուտի գիշերը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ, Արժանապատիվ Տեր Արամ քահանայի և բարեշնորհ Գագիկ Սարկավագի մասնակցութմաբ տեղի ունեցավ Նռան

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԱՍ 39

Տավուշի թեմում կյանքի է կոչվում Աստվածաշունչը մեր կյանքում հեռուստատեսային քարոզների շարքը` Իջևան ՀԸ֊ի հետ միասին։

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում

Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա

... Ավելին.

Սուրբ ծննդյան միջոցառումները սահմանապահ Բերդի տարածաշրջանում

Բերդի տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների մանուկները համատեղ սիրո, ջերմության ու ժպիտի մթնոլորտում համախմբվել էին Բերդի մշակույթի տան մեծ դահլիճում:Սահմանապահ Բերդի տարածաշրջանն ունի 600 աշակերտ, ովքեր համախմբվել էին Չորաթան, Մովսես, Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր, Ծաղկավան, Նորաշեն, Տավուշ, Պառավաքար, Չինչին, Այգեձոր Վարագավան գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցներից: Ընդամենը 500 հոգանոց դահլիճում 800-ից ավել մեծ ու մանուկ կար:

... Ավելին.



Translate »