Տավուշի մարդիկ

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ՏԱՎՈՒՇՈՒՄ. ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ

[English text below] Իջևանում՝ ՏաՀույսի առաջնորդարանում, տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ: ՏաՀույսի մանկապատանեկան երգչախմբի սաները ճապոնացի հյուրերին ողջունեցին Ճապոնիայի ազգային օրհներգով: Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ: Ճապոնիայի

... Կարդալ ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ 2018

Մեկ շաբաթով Հաղարծինը դառնում է սիրո քաղաք. եկե՛ք դառնալու այդ սիրո մի մասնիկը: Հաղարծնի շաբաթն այս տարի կանցկացվի օգոստոսի 6-12-ը: Մանրամասները՝ տեսանյութում: #ՀաղարծնիՇաբաթ For one week Haghartsin will become a love-spreading place, where everyone is welcome to be a part of its big family! The Haghartsin Week will take place on August 6-12 this year.

... Կարդալ ավելին.

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՆՈՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Ծանոթանում ենք այս տարվա Հաղարծնի շաբաթի նոր կամավորների հետ! Ամեն մի կամավոր մի լույս ունի իր մեջ, և մենք անհամբեր սպասում ենք՝ մեր լույսն ու հույսը բաժանելու ձեզ հետ Հաղարծնում։ Հաղարծնի շաբաթի կազմակերպիչ խումբը շրջում է Տավուշի համայնքներով ու ծանոթանում նոր կամավորների հետ։ Լուսանկարները՝ Գոշ և Ազատամուտ համայնքներում հանդիպումներից։

... Կարդալ ավելին.

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտները, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի (ով նույնպես դասավանդում է ԵԿՊԿ-ում) հրավերով, ավարատական դիպլոմներն ստացան Հաղարծնում: Ինքնատիպ ավարտական հանդիպումը մեկնարկեց Սրբազանի ողջույնով և աղոթքով: Արարողությանը ներկա էին ԵԿՊԿ ռեկտորը, դասախոսներ, ծնողներ, ուսանողներ և այլ ուխտավորներ: Շրջանավարտների կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն անցավ բացառիկ կերպով՝ բացառիկ Տավուշ-ՏաՀույս աշխարհում։

... Կարդալ ավելին.

ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՈՇԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆ ՄԵԿՆԵՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Վերջերս Տավուշի թեմի կիրակնօրյաների միջև կայացած վիկտորինայում հաղթել էր Գոշի կիրակնօրյայի դպրոցը։ Եզրափակիչում իրենց գիտելիքներով փայլած սաների մրցանակը համատեղ ուխտագնացությունն էր։ Կիրակնօրյա դպրոցի սաներն ուխտաբար այցելեցին  Սաղմոսավանք, Կեչառիս և Ամբերդ: Երեխաները սիրով ծանոթացան այդ հուշարձանների հոգևոր ու պատմական ժառանգությանը, զրուցեցին տեղի հոգևորականների հետ և ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Հետաքրքիր ճամփորդությունը եզրաափակվեց  Բյուրականի աստղադիտարան

... Կարդալ ավելին.

ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանում կիրակնօրյա դպրոցների սաները մեկօրյա ճամբարի էին՝ արդեն երկրորդ անգամ։ Տավուշի թեմի երիտասարդների ջանքերով բնության գրկում էին հավաքվել Իջևանի 1-ին, 3-րդ և 5-րդ կիրակնօրյա դպրոցների երեխաները՝ ծանոթանալու, խաղալու, քրիստոնեական դասի ու միասին հաճելի ժամանակ անցկացնելու։ Աստվածաշնչյան դասի պատմությունները Սամուելի ու Եղիա մարգարեի մասին էին․ մանուկներն այս պատմությունների միջոցով սերտում էին լռության ու լսելու պատգամը։ Օրվա

... Կարդալ ավելին.

ԱՐԵՎԻԿՆԵՐԸ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Սույն թվականի հունիսի 2-ից 12-ը, երկու հերթափոխով, ՏաՀույսի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտրոնի սաներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում: «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրում ընդգրկված երեխաների համար Ճամբարում ժամանակը ոչ միայն հաճելի էր, այլև՝ ուսանելի: Ծրագիրն իրականանում է Եվրոմիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ: «Ծիծեռնակ» ամառային

... Կարդալ ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԵՐԳԸ

Վերջերս կայացավ Տավուշ/ՏաՀույսի թեմի մանկապատանեկան երգչախմբի երրորդ տարվա ամփոփիչ մենահամերգն Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում: Երգչախմբի գլխավոր դիրիժոր՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ համահիմնադիր և նախագահ Քրիստինե Շերոյան: Դաշնամուրի մոտ էր՝ Հռիփսիմե Ումրշատյանը:

... Կարդալ ավելին.



Translate »