Մանկան ժպիտ Տավուշից

ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՈՇԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆ ՄԵԿՆԵՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Վերջերս Տավուշի թեմի կիրակնօրյաների միջև կայացած վիկտորինայում հաղթել էր Գոշի կիրակնօրյայի դպրոցը։ Եզրափակիչում իրենց գիտելիքներով փայլած սաների մրցանակը համատեղ ուխտագնացությունն էր։ Կիրակնօրյա դպրոցի սաներն ուխտաբար այցելեցին  Սաղմոսավանք, Կեչառիս և Ամբերդ: Երեխաները սիրով ծանոթացան այդ հուշարձանների հոգևոր ու պատմական ժառանգությանը, զրուցեցին տեղի հոգևորականների հետ և ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Հետաքրքիր ճամփորդությունը եզրաափակվեց  Բյուրականի աստղադիտարան

... Կարդալ ավելին.

ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանում կիրակնօրյա դպրոցների սաները մեկօրյա ճամբարի էին՝ արդեն երկրորդ անգամ։ Տավուշի թեմի երիտասարդների ջանքերով բնության գրկում էին հավաքվել Իջևանի 1-ին, 3-րդ և 5-րդ կիրակնօրյա դպրոցների երեխաները՝ ծանոթանալու, խաղալու, քրիստոնեական դասի ու միասին հաճելի ժամանակ անցկացնելու։ Աստվածաշնչյան դասի պատմությունները Սամուելի ու Եղիա մարգարեի մասին էին․ մանուկներն այս պատմությունների միջոցով սերտում էին լռության ու լսելու պատգամը։ Օրվա

... Կարդալ ավելին.

ԱՐԵՎԻԿՆԵՐԸ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Սույն թվականի հունիսի 2-ից 12-ը, երկու հերթափոխով, ՏաՀույսի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտրոնի սաներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում: «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրում ընդգրկված երեխաների համար Ճամբարում ժամանակը ոչ միայն հաճելի էր, այլև՝ ուսանելի: Ծրագիրն իրականանում է Եվրոմիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ: «Ծիծեռնակ» ամառային

... Կարդալ ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԵՐԳԸ

Վերջերս կայացավ Տավուշ/ՏաՀույսի թեմի մանկապատանեկան երգչախմբի երրորդ տարվա ամփոփիչ մենահամերգն Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում: Երգչախմբի գլխավոր դիրիժոր՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ համահիմնադիր և նախագահ Քրիստինե Շերոյան: Դաշնամուրի մոտ էր՝ Հռիփսիմե Ումրշատյանը:

... Կարդալ ավելին.

ՄԵՐ ՈՒԽՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Այս օրերին Տավուշի թեմում իրականցվում են կիրակնօրյա դպրոցների և «Լույս մանկանց» ծրագրի սաների ուխտագնացություններ ու փոխադարձ այցելություններ: Ծրագրի նպատակն է մեր սաներին ծանոթացնել Տավուշի թեմի վանքերի ու եկեղեցիների պատմությանը և մանուկների միջև առավել բարեկամական ու ընկերական հարաբերությունների հաստատմանը նպաստելը: Չճանաչելով քո հայրենիքը՝ չես կարող սիրել այն:  

... Կարդալ ավելին.

«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ» ՀԿ-Ի ԵՎ ԱՐԵՎԻԿՑԻՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

ՏաՀույսում «Հուսո ճանապարհ» ՀԿ-ի կողմից կազմակերպված եռօրյա ճամբարն ավարտվեց : Ճամբարին մասնակցում էին ինչպես Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտրոնի, այնպես էլ Իջևանի կիրակնօրյա դպրոցի սաները: Հենքում քրիստոնեական և ազգային ակունքներն էին: Վերջում ճամբարն ամփոփվեց միջոցառմամբ, որտեղ երեխաները ներկայացրին իրենց սովորածը՝ քրիստոնեական թեմաներով ներկայացումներով, ազգային երգ ու պարով, վարդավառի նախատոնակով և ամենավերջում՝ սպորտլանդիայի մրցույթով: Տավուշի

... Կարդալ ավելին.

ՏԱՀՈՒՅՍԻ «ԱՐԵՎԻԿ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

«Մշակույթը, որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագրի նախաձեռնությամբ, որն իրականանում է Եվրամիության ֆինանսավորմամբ և «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ կրթական կենտոնի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու ազգային մշակույթի արժեքներին: Այցելության ժամանակ երեխաները շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան

... Կարդալ ավելին.

ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանի թիվ 1-ին, 3-րդ և 5-րդ դպրոցների կիրակնօրյայի սաների մեկօրյա ճամբարից. Երեխաներն ուսուցիչների հետ միասին մի գեղեցիկ օր անցկացրին: Նրանց միացել էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Կարդալ ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Խաղաղության կոչը՝ սահմանից աշխարհին… Երգչախումբն արդեն երկրորդ անգամ մեծ բեմում է: Մանկապատանեկան երգչախմբում են Տավուշի սահմանապահ Կոթի, Վազաշեն գյուղերի և Բերդ ու Իջևան քաղաքների երեխաները: Համերգը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  աղոթքով:  

... Կարդալ ավելին.



Translate »