Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մանկան ժպիտ Տավուշից

Երիտասարդական «Բարև, ես եմ» ծրագիրը Հաղարծնում

Մեր երիտասարդներն իրական միություն դառնալու ճանապարհով վստահ քայլում են առաջ։ Կայացավ Տավուշի թեմի բոլոր շրջանների ակտիվ երիտասարդներին միավորող ևս մեկ «Բարև, ես եմ» հանդիպում։ Այս անգամ Հաղարծնի վանքում էինք։ Երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագին և լսեցին Բագրատ Սրբազանի խոսքը. դուք էլ լսեք։ Հանդիպում ունեցան ռազմական ու հասարակական գործիչ, գնդապետ Ալեքսան Մինասյանի հետ և կարևոր գաղափարներ փոխանակեցին

... Ավելին.

«ՏԱՈՒԺ – ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՍԱՎ ՄԵԶ

Տավուշի 4 քաղաքներում ՏաՈւժ դպրոցները աստիճանաբար ստեղծում են գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր։ Յուրաքանչյուր դպրոցում դասավանդվում է որևէ մարզաձև։ Նոյեմբերյանում այդ մարզաձևը Կիոկուշին կարատեն է։ Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնի գեղեցիկ պատերի ներսում արդեն սկսվել են պարապմունքները։ Դանիայում բնակվող մեր շատ սիրելի բարեկամ Լիլիթ Սահակյանի ջանքերով ձեռք բերեցինք պարապմունքների համար անհրաժեշտ ամբողջ գույքը։ Շնորհակալ ենք Լիլիթ Սահակյանի

... Ավելին.

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Պապոնց՝ պապիկ-տատիկի տունը մեր ամենասիրելի վայրն է։ Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։ Այս կենտրոնի կառուցումը մարդու արժանապատվության մասին է։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաների համար արժանապատիվ պայմաններ ստեղծված լինեն, և նրանք նյութական բարիքին վերաբերվեն որպես սովորական երևույթի։ «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը Նոյեմբերյանում

... Ավելին.

Սկսեցինք ՏաՈւժ դպրոցների պարապմունքները

Իջևանում և Դիլիջանում արդեն մեկնարկել են ՏաՈւժի պարապմունքները, շուտով կբացենք Բերդի և Նոյեմբերյանի դպրոցները։ Մենք ուժեղանում ենք մարմնով, հոգով և մտքով։ Ծրագիրն ունի 3 հիմնական բաղկացուցիչներ՝ մարմնամարզական, հոգևոր և ռազմական։Լուսանկարները ՏաՈւժ-Իջևանի մարզական պարապմունքից։

... Ավելին.

Ծաղկազարդը Մակարավանքում

ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։ Աստծո օրհնությունը

... Ավելին.

Բուն Բարեկենդան «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում

Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորել է․ Այսօր խելքներս կորցրինք «Շուշիկի բենդ»-ի հետ։ Տոն է այսօր՝ Բուն Բարեկենդան։ Տոնը խորհրդանշում է դրախտի երջանիկ կյանքը։ Այն նախորդում է Մեծ Պահքին։ «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում «Շուշիկի բենդ»-ը ինտերակտիվ ներկայացում էր պատրաստել մեր փոքրիկների համար, այնուհետև, պատանիների համար՝ ինտերակտիվ համերգ-զրույց։ Վաղվանից սկսվում է Մեծ Պահքը։

... Ավելին.

Բուն Բարեկենդանը Գանձաքար գյուղում

Բարեկենդա՜ն է——————————-Գանձաքարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց սկսվեց բարեկանդանի տոնակատարությունը։Շնորհավոր բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության

... Ավելին.



Translate »