Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Տավուշ

ՏաՈւժ – Բերդում մարմնամարզական պարապմունք է

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Մենք չենք պատրաստում ո՛չ զինվորներ, ո՛չ սպորտսմեններ, ո՛չ հոգևորականեր։ Մարզական և հոգևոր դասերի միջոցով մենք պատրաստում ենք ՄԱՐՄՆՈՎ, ՄՏՔՈՎ և ՀՈԳՈՎ ամուր անձինք, ովքեր լինելու են մեր ապագա առաջնորդները։

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհրդավոր այս գիշերը

Ավանդաբար Վարագա Սուրբ Խաչի տոնին Տիրոջ խաչափայտի մասունքը բերվում է Նոր Վարագավանք։ Այս գիշերային հսկումն էլ այսպիսինն էր։ Ամպամած ու անձրևոտ այս օրը Տիրոջ խաչափայտի մասունքի այցելությունը մեծ մխիթարություն է մեզ համար, և հանձնառություն` Տիրոջը ամոթով չթողնելու` մեր կյանքը վերակերտելու, վերակառուցելու և Իր ճանապարհներով ընթանալու։ Փառք Սուրբ Խաչին. Ալելուիա

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏԻ 800-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, այս տարի տոնում ենք 1222թ-ին Հայաստանի սրտում հիմնված, իսկ այսօր ՀՀ սահմանագլխին՝ թշնամուց ընդամենը 100մ հեռավորության վրա գտնվող Խորանաշատի վանքը։ Մեր թեմում Բագրատ Սրբազանի օրհնությամբ մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Մայիս ամսին ասացինք, որ Խորանաշատի 800-ամյակի միջացոռումներ են լինելու ամբողջ տարվա ընթացքում։ Հուլիսի 29-31-ին միջոցառումները շարունակվեցին համերգներով և

... Ավելին.

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ»

Կրկին հյուրեր ունեինք․ «Պապոնց տուն» այցելեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Հայ Դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանը՝ իրենց գործընկերների ուղեկցությամբ։ Ճապոնիայի դեսպանությունն ու Հայ Դպրոցը մեր վաղեմի գործընկերներն են, որոնց օժանդակությամբ արդեն 2 սոցիալ-կրթական կենտրոն ենք կառուցել և կահավորել, մեկ կենտրոնի կառուցում էլ արդեն ընթացքում է։ Շնորհակալ ենք իրենց, որ հավատում են ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴ պատրաստելու

... Ավելին.

ԽՈՐԱՆԱՇԱՏ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Հենց այս պահին Խորանաշատի հովանու ներքո՝ Հայաստանի Հանրապետության սահմանագլխին գտնվող Չինարի գյուղում բացառիկ իրադարձություն է․ գիտաժողով է և ԽՈՐԱՆԱՇԱՏ եռալեզու պատկերագրքի շնորհանդես Խորանաշատի վանքի 800-ամյակի միջոցառումների շրջանակում։ Այսպիսով հանրայնացվում են, միայն գիտական և հոգևոր շրջանակներում հայտնի ճշմարտությունները՝ Խորանաշատի վանքի ժառանգությունը, Վանական վարդապետի վարքը, Խորանաշատի վանքի ճարտարապետությունը, հրամցվում են մեր ժողովրդին։ Շնորհանդեսի բացումը կատարեց Բագրատ Սրբազանը,

... Ավելին.

Անդաստանի կարգ Խորանաշատի 800-ամյա Ավետարանով Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հարյուրամյակների բացակայությունից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան Մատենադարանը ծննդավայր է բերել 1224թ-ին գրված Ավետարանը, որի հիշատակարանը գրվել է Խորանաշատի հիմնադիր Վանական վարդապետի ձեռքով։ Այս Ավետարանը գերեվարվել է մոնղոլների կողմից և այնուհետև կրկին փրկագնվել Վանական վարդապետի կողմից։ Խորանաշատի Ավետարանը, մազապուրծ լինելով ցեղասպանությունից, Արևելյան Հայաստան է բերվել 1915թ-ին Վանի Սուրբ Վարդան եկեղեցուց։ Բերդի

... Ավելին.



Translate »