Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Տավուշ

Ծաղկազարդը Նոյեմբերյանի տարածաշրջանում

Ծաղկազարդը Նոյեմբերյանի տարածաշրջանում

... Ավելին.

Ծաղկազարդը Բերդում

«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ Մատթ. 21։9

... Ավելին.

Կիրակնամուտ․ Սահմանապահ Խորանաշատի վանք

ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։ Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։ ․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։

... Ավելին.

Bohemeական Տավուշ. Ոգեկոչման երեկո մեր առաջնորդարանում

Հեղինակային երգի վարպետները՝ միատեղված Բոհեմ քառյակում, ոգեկոչման համերգներ են կազմակերպել Տավուշում։ Երեկ առաջին համերգն էր Իջևանում, որին ներկա էին նաև մեր նահատակ եղբայրների ընտանիքները։ Տղաների մտքից, հոգուց ծնված երգերն առիթ են վերագնահատելու, խորհելու, դադարի ժամ ունենալու և առաջ շարժվելու։ Համերգներ են սպասվում նաև․ 09.04.2022թ, 18։00 – Մովսես գյուղ, Մովսեսի մշակույթի տանը 10.04.2022թ, 18։00 – Նոյեմբերյան

... Ավելին.

ԴՐՈՇԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ․ ՍԱՀՆԱՄԱՊԱՀ ԲԵՐՔԱԲԵՐ

«Եռագույն» Համահայկական միացյալ դրոշակախոսության նախաձեռնության ղեկավար Գևորգ Գևորգյանը Տավուշի սահմանապահ Բերքաբեր համայնքում էր։ Դրոշը մեր պետականության խորհրդանիշներից է։ Մեծ պատասխանատվությամբ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ կախենք մեր տների ճակատներին, որ յուրաքանչյուր անցորդ հասկանա՝ ՍԱ ՀԱՅԻ ՏՈՒՆ Է։

... Ավելին.

Լուսավոր օր․ 44֊օրյա պատերազմի նահատակ Մանվել Մանուչարյանի նորածին եղբոր` Էմմանուելի 40֊օրյա ընծայման կարգը

Էմմանուելը ծնվել է մեր Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին՝ հունվարի 6-ին։ Այսօր՝ Տիրոջ՝ Տաճարին ընծայման տոնին, երբ 40 օրական Հիսուսին ընծայեցին Տաճարին, այնպես էլ այսօր Հաղարծնի վանքում մեր Էմմանուելին ընծայեցինք։ Բազմաթիվ հարազատների հետ միասին արարողությանը ներկա էին նաև մեր մյուս նահատակի՝ Վահեի ծնողները՝ «Հավերժ» ՀԿ-ի համահիմնադիր Կարինե Մուրադյանը և Արթուր Եղիկյանը։ «Մեր տղերքն իրենց եղբայրներով

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.



Translate »