Տավուշյան առօրյա

Օծվեց Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը

Սուրբ Սարգիսը Նոյեմբերյանի շրջանի ամենասիրելի սուրբն է, և, հավանաբար, հենց այս պատճառով է, որ Տավուշ աշխարհի՝ Սուրբ Սարգսի անունը կրող ամենաշատ եկեղեցիներն ու վանքերը գտնվում հենց Նոյեմբերյանի շրջանում։ Այսօր Նոյեմբերյանի Դովեղ գյուղի սաղարթախիտ անտառների և ձորակների մեջ թաքնված Սուրբ Սարգիս եկեղեցու գնբեթի խաչն օծվեց։ Ամեն օր և հատկապես՝ փորձության այս օրերին Տիրոջը հուսալն ու հայացքը

... Կարդալ ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Այսօր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Դիլիջանի Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  

... Կարդալ ավելին.

Սոցիալական աջակցության հերթական փուլը

Շնորհակալություն Մուշ ԱԿ-ին և Ֆրեշ սուպերմարկետին Տավուշի թեմի «Մենք հանձնառու ենք, մենք հաղթելու ենք» առաքելությանը միանալու համար։ — Ընդհանուր առմամբ արդեն պատրաստվել և տավուշեցիներին է տրամադրվել շուրջ 1500 սննդի և հիգիենայի պարագաների փաթեթ։ https://www.facebook.com/watch/?v=541860649822820  

... Կարդալ ավելին.

Բագրատաշենի Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց երիտասարդաց միության նախաձեռնած շաբաթօրյակը

Վրաստանին սահմանակից Բագրատաշենի Սուրբ Աննա եկեղեցու մաքրության և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվեցին: Շնորհակալ ենք մեր սիրելի Վարդան Կարապետյանին` Բագրատաշենի և հարակից գյուղերի երիտասարդաց ու պատանյաց առաքելության պատասխանատուին, ում նախաձեռնությամբ իրականացվեցին աշխատանքները։      

... Կարդալ ավելին.

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից արևիկցիներին

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի փոքրիկների համար․ քաղցրավենիքով լի արկղերն ուղարկվել են Տավուշի թեմի առաջնորդարան։ Մեր պատանիները քաղցրավենիքի փաթեթներ են պատրաստում կենտրոնի կրտսեր խմբի երեխաների համար։

... Կարդալ ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8) Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։ Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների

... Կարդալ ավելին.

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ

Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։ Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ — Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից

... Կարդալ ավելին.

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ՏԱՎՈՒՇՈՒՄ. ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ

[English text below] Իջևանում՝ ՏաՀույսի առաջնորդարանում, տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ: ՏաՀույսի մանկապատանեկան երգչախմբի սաները ճապոնացի հյուրերին ողջունեցին Ճապոնիայի ազգային օրհներգով: Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ: Ճապոնիայի

... Կարդալ ավելին.



Translate »