Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։

... Ավելին.

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։ Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ

... Ավելին.

Պառավաքարում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի հիմնօրհնեքը` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Մարգարյանի հիշատակին

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ, Վահրամ Մարգարյանի նախաձեռնությամբ և նվիրատվությամբ` այսօր` դեկտեմբերի 17-ին, կայացավ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում Սուրբ Կարապետ մատուռի հիմնարկեքի արարողությունը:

... Ավելին.

Սկսեցի՜նք «Բարև, ես եմ» ծրագիրը

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։ Օրն սկսեցինք Բագրատ Սրբազանի հետ զրույցով ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին Հանդիպեցինք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին Տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանը ոգևորեց մեզ իր խոսքով Խաղերի միջոցով ավելի լավ ճանաչեցինք իրար, ճաշեցինք միասին և մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը։

... Ավելին.

«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում

Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական

... Ավելին.

Տոն է այսօր` Աստվածամոր ծննդյան տոնին Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում տեղադրվեց 1930֊ականներին ավիրված պատմական եկեղեցու փրկված քարը

Տոն է այսօր` Աստվածամոր ծննդյան տոնին Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում տեղադրվեց 1930֊ականներին ավիրված պատմական եկեղեցու փրկված քարը։ Քարը տարիներ շարունակ պահվել էր մի դիլիջանցի ընտանիքի այգում։ Այսօր իրենց ընտանիքի մասունքը տն Անահիտը նվիրեց բոլոր դիլիջանցիներին` այն հանձնելով նոր կառուցվող եկեղեցուն։ Դիլիջանցիները` ամենատարեցից մինչև մոր գրկում գտնվող 2 ամսական փոքրիկը, մեծ շղթա կազմած, ձեռքից ձեռք փոխանցեցին

... Ավելին.

Պատմության սրբագրում․ 1935թ-ին քանդված Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու փրկված քարը փոխանցվեց նոր կառուցվող եկեղեցուն

Պատմության սրբագրում․ 1935թ-ին քանդված Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու փրկված քարը փոխանցվեց նոր կառուցվող եկեղեցուն։ Դիլիջանցիները` ամենատարեցից մինչև մոր գրկում գտնվող 2 ամսական փոքրիկը, մեծ շղթա կազմած, ձեռքից ձեռք փոխանցեցին քարը և այն հանձնեցին շինարարներին։ Խորհրդանշական կերպով այս արարողությունը կատարվեց Սուրբ Աստվածամոր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 8-ին։

... Ավելին.

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

... Ավելին.



Translate »